Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո, ինչպես միշտ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դուրս եկավ կենտրոնական մուտքից և հայտնվեց լրագրողների և քաղաքացիների շրջափակման մեջ: Շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը գոռաց` «Ամոթ»:
Ալիկ Սարգսյանի երկխոսությունը մարդկանց հետ սկսեց հարցից ` «Ինչի՞` ամոթ», և մոտեցավ մարդկանց ու սկսեց զրուցել նրանց հետ:
Նախ որևէ կանխատեսում չցանկացավ անել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, առանձնակի խոշոր հափշտակումների մեջ մեղադրվող Մարգար Օհանյանի ձերբակալության վերաբերյալ. «Այս պահին, գիտեք, Մարգար Օհանյանը ձերբակալված է, քննություն է կատարվում, ես որևիցէ բան մեկնաբանել, կանխատեսել չեմ կարող»:
Ոստիկանապետը կտրականապես հերքեց շրջանառվող լուրերը, թե` ինքը համատեղ բիզնես ունի Օհանյանի հետ. «Ես երբեք նրա հետ բիզնեսով չեմ զբաղվել, թե էդ ովքե՞ր են նման բաներ հորինել չգիտեմ»,-ասել է նա:
Հարցին, թե արդյո՞ք նախորդ շաբաթ ՀՀ նախագահի նստավայրում կայացած դատաիրավական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրահանգել է «մաքրել շրջապատը», ՀՀ ոստիկանապետն ասաց.
«Ոչ, էդպիսի կոչ ինձ չի եղել, ես իմ գործը գիտեմ, հատուկ կոչեր պետք չեն, էդ կոչը հնչել է շատ վաղուց, երբ հայտարարվեց պայքար էս երևույթի դեմ: Ես իմ գործը նորմալ կատարում եմ այս պահին: Նման դեպքերում ես նույնիսկ ընկերոջ չեմ խնայի, նույնիսկ բարեկամի, ոչ մեկ իրավունք չունի դրանով զբաղվելու, չեմ խնայի ու չեմ խնայելու հետո, թող բոլորն իմանան, թող իրանց նորմալ պահեն: Էսօր երկրում էն վիճակն է, որ դրանով զբաղվելը իսկական հանցագործություն է և քրեորեն պատժելի արարք»:
Նա ասաց, որ դժվարանում է ճանապարհային ոստիկանության նոր պետի ընտրության հարցում.այս պահին կադրերի ընտրություն է կատարվում, 8-10 թեկնածուի անձնական գործերը մանրամասն ուսումնասիրվում են: Հաշված օրերի ընթացքում նշանակումը կլինի. «Աշխատելու եմ ընտրել մարդ, որը կիրականացնի իր վրա դրված իսկական գործառույթները և ուրիշ ոչինչ: Ճանապարհային ոստիկանությունը կլինի իմ անմիջական հսկողության տակ. ճանապարհային ոստիկանության նոր պետը մի քիչ այլ ստատուսով հանդես կգա այսուհետ` մշտապես համազգեստով, մշտապես ծառայության կողքին և ուղղակի կզբաղվի ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման գործով»:
Ոստիկանապետը հավատացրեց նաև իր հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, երբեք լուրջ չի վերաբերել նման, բայց եթե նախկինում դրանց հումորով էր վերաբերում, ապա ներկայումս` անտարբերությամբ. «Չգիտեմ ինչից հետո եք եզրակացնում, որ ամեն պահի, նշանակման օրիցս ուղիղ 3 օրից հետո խոսում եք իմ հրաժարականի մասին: Հասկանում եմ` այս ամենի հետեւում ինչ-որ ուժեր կան, ինչ-որ մարդիկ կան, որ փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել առաջինը` մեր համակարգում, եւ հետո` հասարակության շրջանում»: Նա կարծում է որ «ինչ որ մութ ուժեր, որոնք ներքին կարգով դավեր են նյութում», չեն կարող ոչնչի հասնել. հանրապետության ղեկավարությունը պետք է որոշի իր պաշտոնանակման հարցը: «իմ հեղինակությունը փորձում են ինչ-որ կերպ խաթարել, սակայն ես կարծում եմ` դրանով չի իմ հեղինությունը խաթարվելու, հրաժարական տալը դեռեւս մարդու հեղինակության մասին չի խոսում», — համոզված է Ալիկ Սարգսյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.