«Հոկտեմբերի 3-ին մենք լուր էինք տպագրել, որտեղ գրել էինք, որ գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ են Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ Այդ լուրը հաջորդ օրը ոստիկանությունը հերքել էր և անգամ հերքման տեքստը տեղադրել իր կայքում՝ բարոյախրատական դաս տալով մեզ, թե՝ ճշտեք, հետո գրեք։ Ոստիկանության հերքումը մեզ ստիպեց այդ «այցի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ճշտել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։ Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր «Դվինի» տիրոջ սպանության գործով և երկար ժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել։ Նա շրջում էր մեծ շքախմբով, և Պռոշյանի այն հատվածում, որտեղ կանգ էր առել, օրեր շարունակ թիկնապահական ուժերի կուտակումներ էին։ Արամչոն ճաշել է «Բելաջիոյում», «Հարսնաքարում», մեծ թվերի հասնող առևտուր արել երևանյան խանութներից, հատկապես՝ «Լա գալերի» թանկ խանութից։ Մեր տեղեկատվության մեջ միակ անճշտությունը եղել է Պզոյի ժամանելը, ինչը, կարծում ենք, հատուկ են տարածել՝ Արամչոյի կշիռը բարձրացնելու համար»։
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.