Արթուր Գևորգյանը «Սկայպ»-ով զրուցում է «Ազատության» հետ
«Ազատության» հետ զրույցում հայր Լազար Սեմյոնովը ասել է որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:
Ռուսաստանի ամենահայաշատ համայնքներից մեկում՝ Սոչիում ռուս հոգևորականը, ըստ համայնքի ներկայացուցիչների, անարգել է հայ ժողովրդին և ցեղասպանության զոհերի հիշատակը:
Տեղում գործող «Народная память» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը պատմեց՝ Սոչիում գտնվող Սրբոց Թագավորական Նահատակաց եկեղեցու վանահայր Լազար Սեմյոնովը իր ընկերոջ հետ անցած շաբաթ քաղաքի Լազարևսկի շրջանում ծեծի է ենթարկել ռուս մի քաղաքացու, և երբ տեղաբնակ Սարգիս Քարբաշյանը փորձել է անսթափ հոգևորականի ու նրա ընկերոջ ձեռքից ազատել ծեծվողին, հայր Լազարը սկսել է վիրավորել հայերին:
«Այն բանից հետո, երբ Սարգիսը եկել է ու փորձել է իր ռուս ընկերոջ պատիվը պահել, հոգևորականը սկսել է հայ ժողովրդի հասցեին հայհոյանքներ տեղալ, հավելելով՝ թուրքերը լավ չմորթեցին ձեզ»,- պատմեց Գևորգյանը։
Տեղի ունեցածը տեսանկարահանվել է, հայկական կազմակերպության նախագահը «Ազատությանը» տրամադրեց այդ տեսանյութը:
Արթուր Գևորգյանի խոսքով, տեղի ունեցածից անմիջապես հետո Սարգիսն ու իր ռուս ընկերը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրավապահներին՝ պնդելով, որ հոգևորականն ու նրա ընկերը ծեծի են ենթարկել: Ծեծի ենթարկվածը նաև բժշկական փորձաքննություն է անցել, սակայն գործ է հարուցվել ոչ թե ռուս հոգևորականի, այլ Սարգիս Քարբաշյանի դեմ:
«Երեկ հոգևորականը Սարգիսի դեմ հաղորդում է ներկայացրել, և ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Սարգիսի նկատմամբ»,- ասաց Գևորգյանը ու հավելեց՝ փորձում են հնարավորինս աջակցել Սարգիսին, միաժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցուց պահանջում են գնահատական տալ տեղի ունեցածին:
«Նա իրավունք չուներ այդպես իրեն պահել, ազատություն տալ ձեռքերին, ծեծել երիտասարդ տղային: Հոգևորականի ձեռքերը համբուրում են հավատացյալները, իսկ նա այդ ձեռքերով մարդկանց է հարվածում»,- հավելեց Գևորգյանը։
«Ազատության» հետ զրույցում Լազար Սեմյոնովը ասաց, որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:
«Ես ծեծի եմ ենթարկվել այդ երիտասարդների կողմից և աֆեկտի վիճակում նրանց հասցեին արտաբերել եմ անվայել խոսքեր, որոնք հաստատապես ուղղված չեն հայ ժողովրդին: Այժմ ներկայացվում է, իբր ես հայ ժողովրդի մեծ թշնամին եմ, դա այդպես չէ: Հայ ժողովրդին հարգում եմ, սիրում, մեր եկեղեցի են այցելում ազգությամբ հայ հավատացյալներ, հայերի շրջանում շատ սանիկներ ունեմ, որոնց կնքել եմ անձամբ»,- ասաց հայր Լազարը։
Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են նաև Ռուսաստանի հայերի միությանը՝ արձագանքելու կոչով: Միջադեպից անցել է մեկ շաբաթ, բայց Արա Աբրահամյանի գլխավորած կառույցը դեռ արձագանք չունի. այնտեղից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց դիրքորոշումը կներկայացնեն առաջիկայում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.