Համաձայն նումերոլոգիայի, ծննդյան ամսաթիվը մարդու ճակատագրի ամենակարևոր թիվն է: Այն ձեր անձի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում: Ստուգենք, արդյոք դա այդպե՞ս է:
Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար, այնպես, որ ստանաք միանիշ թիվ: Ենթադրենք, դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին: Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ: 05.03.1977` 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5 Այսպիսով, ձեր թիվը 5-ն է: Դե ինչ, մնում է հասկանալ, թե ճակատագիրը ինչ է «պատրաստել» ձեզ համար:
1 — Այս թիվը բնորոշ է բնածին լիդերներին, որոնց համար շատ դժվար է գտնվել մեկ ուրիշի ենթակայության տակ: Համարվում են օրիգինալ մտածելակերպով անձինք, աչքի են ընկնում կազմակերպչական ունակություններով: Կարողանում են համոզել, կենտրոնանալ և հասնել իրենց առջև դրված ցանկացած նպատակի: Սակայն երբեմն լինում են չափազանց ինքնավստահ:
2 — Այս մարդիկ չեն կարող ապրել անհամաձայնության մթնոլորտում: Նրանց համար շատ կարևոր են իրենց շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նրանց հետ շփվելը հեշտ և հուսալի է: Ունակ են լսել և ընկալել ուրիշի խնդիրները, հեշտությամբ հարթել դրանք և ելք գտնել բարդ իրադրություններից:
3 — Այս թվի տակ ծնված մարդիկ շամպայնի պես կայծկլտում են: Շփվող են, կրեատիվ, ամեն տեղ գրեթե միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն առօրյա, առանց զվարճությունների կյանքը նրանց համար ձանձրալի է, այդ պատճառով էլ սիրում են իրենց շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ: Չնայած այդ ամենին, կարողանում են սիրել և լինել սիրված:
4 — Այս մարդիկ հավասարակշռված և նպատակասլաց են: Բնույթով անխոնջ աշխատավորներ են և ունակ են տարբեր բնագավառներում հասնել հաջողությունների: Պարտականություններից չեն խուսափում և պատրաստ են անգամ իրենց վրա լրացուցիչ “բեռ” վերցնել:
5 — Սա այն մարդկային տեսակն է, ովքեր աչքի են ընկնում յուրօրինակ խելքով, անսպառ էներգիայով, հումորի լավ զգացումով և սովորաբար դառնում են ընկերախմբի “հոգին”: Սակայն, այդ ամենով հանդերձ, գնահատում են իրենց ազատությունը, չեն սահամանափակվում հասած հաջողություներով և ձգտում են էլ ավելի առաջ շարժվել: Հետաքրքրասեր են, սիրում են արկածներ:
6 — Հարմարվող, վիճաբանության ժամանակ հեշտությամբ զիջող և փոփոխություններին արագ վարժվող մարդիկ են: Միևնույն ժամանակ խելամիտ են և գնահատում են գեղեցիկը: Նրանց թերությունը չափից շատ կասկածամտությունն է:
7 — Այս թվի տակ ծնված մարդիկ փիլիսոփաներ են և խորը մտածողներ: Սիրում են բոլոր հարցերում խորանալ և պարզել բոլոր մանրամասները: Նրանք ներամփոփ են և դժվարությամբ են իրնց շատ մոտ թողնում մարդկանց, համարվում են գաղտնապահ մարդիկ:
8 — Այս մարդիկ ունեն լավ կազմակերպչական և ադմինիստրատիվ ընդունակություններ: Սովորաբար հաջողակ են, հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:
9 — Որպես կանոն, այս մարդիկ արվեստի հետ մեծ կապ են ունենում և սիրում են երազանքներով ապրել: Նրանց գրավում են առեղծվածները և գիտության հետ կապված մասնագիտությունները: Նրանց կյանքում հսկայական դեր է խաղում սիրած մարդու հետ հարաբերությունները: Սիրում են հոգ տանել մարդկանց նկատմամբ:
ԲԱՐՈՄԵՏՐ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.