«Եվ այսպես, Երևանից Ադրբեջան փախած և որպես «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար ներկայացող Վահան Մարտիրոսյանը երեկ Բաքվում ասուլիս է տվել և իրեն ներկայացրել որպես Սերժ Սարգսյանի արյունարբու իշխանության զոհ, որին քաղաքացիական ակտիվությունների համար ենթարկել են հետապնդումների, բռնությունների, կտտանքների։
Այս հայտարարությունները կարող էին հասկանաք և ընկալելի լինել հայ հանրության համար, պայմանով՝ եթե հնչեին Երևանի որեւէ մամուլի ակումբում, սոցիալական ցանցի էջում, ընդհուպ մի որևէ ժողովրդավարական երկրի մայրաքաղաքում։ Բայց Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի մայրաքաղաքում այսպիսի խոսքեր հնչեցնելը առնվազն հարցեր է առաջացնում։ Մասնավորապես արդյո՞ք Իլհամ Ալիևի ռեժիմը պակաս արյունարբու է, քան Սերժ Սարգսյանինը։ Բոլորը հիմքերը կան պնդելու, և դա ակնհայտ է, որ Ալիևի ռեժիմը եթե առավել արյունարբու չէ, առնվազն պակաս արյունարբու չէ, քան Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Հետևաբար՝ ի՞նչ նպատակ կարող է ունենալ արյունարբու ռեժիմներից մեկի թևի տակ պատսպարված մյուս արյունարբու ռեժիմին քննադատելը։ Սա կարելի է անել միայն մի դեպքում, եթե դու այդ արյունարբու ռեժիմներից որևէ մեկի հավաքագրված գործակալն ես։ Որևէ այլ բացատրության լինել չի կարոդ։
Հակառակ դեպքում, եթե մղումներդ ազնիվ են, ինչո՞ւ նույն հաջողությամբ չես քննադատում քեզ ապաստան տված արյունարբու ռեժիմին և նրա առաջնորդ Իլհամ Ալիևին։ Ի վերջո, միջազգայնորեն ապացուցված է, որ Ալիևի ռեժիմը կտտանքների, բռնությունների, հետապնդումների է ենթարկում քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին և լրագրողներին ու դա անում է Սերժ Սարգսյանի ռեժիմից առնվազն ոչ պակաս փութաջանությամբ։ Հիմա Մարտիրոսյանը Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող հետապնդումներն ու կտտանքները դատապարտու՞մ է, թե ոչ։ Եթե դատապարտում է, ինչո՞ւ այդ մասին բարձրաձայն չի հայտարարում, եթե չի դատապարտում ուրիշների նկատմամբ գործադրվող կտտանքներն ու ապօրինի բռնությունները, ինչո՞ւ է դատապարտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումները։ Դրանք իր նկատմամբ են կիրառվում, դրա՞ համար։ Եթե այդպես է, ուրեմն նա ոչ թե հալածյալ է, այլ մորթապաշտ ու հացկատակ։
Հաջորդ պահին ադրբեջանցիները կսկսեն կասկածել, որ Մարտիրոսյանն ուղղակի Հայաստանի հատուկ ծառայությունների մտածված սուպերկուլբիտային օպերացիայի արգասիք է, որ Ադրբեջան է ուղարկվել հատուկ, գաղտնի առաքելությամբ։ Ու երբ ադրբեջանցիները սա կասկածեն, իսկ էյֆորիան անցնելուց հետո անպայման կկասկածեն, ահա այդ պահից Մարտիրոսյանի և նրա կնոջ կյանքը Ադրբեջանում իսկական դժոխք կդառնա։ Հույս ունենք՝ Մարտիրոսյանը, նրա կինն ու երեխան Ադրբեջանից կկարողանան փախչել նույնպիսի հաջողությամբ, ինչպես կարողացան փախչել Շտիրլիցը, Կեյտը և երկու նորածինները ֆաշիստական Գերմանիայից»։
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.