Սեպտեմբերի 24-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ երգի լեգենդ Օֆելյա Համբարձումյանին նվիրված «Օֆելյա» ֆիլմի պրեմիերան: Այս մասին մեզ տեղեկացրին ֆիլմի հեղինակները:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Հայկ Վարդանյանը երեք տարվա նկարահանումներից հետո օրերս ավարտել է «Օֆելյա» ֆիլմի աշխատանքները: Ռեժիսորը կարողացել է բացահայտել հայ բեմի ամենանշանավոր դեմքերից մեկի մարդկային գծերը, որ մի քանի տասնյակ տարի հանդիսատեսի համար անհայտ են եղել:
Մեզ հետ զրույցում հայ երգի 90-ամյա լեգենդը ասաց, որ դեռևս ֆիլմը չի դիտել, բայց մինչև պրեմիերան անպայման դիտելու է, ընդ որում՝ միայնակ: Օֆելյա Համբարձումյանը ցանկանում է ֆիլմի պրեմիերային տեսնել բոլոր այն արվեստագետներին, ովքեր իր երգերի երկրպագուն են: «Բայց դե, ցավոք, բոլորը չէ, որ կան: Մի մասը մահացած է, կան մի քանիսը, որոնց ես արդեն մոռացել եմ, նրանք այն մարդիկ չեն, որպեսզի ես նրանց ետեւից վազեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական արտիստը՝ չցանկանալով բացել փակագծերը:
Օֆելյա Համբարձումյանի հետ մեր հարցազրույցը առաջինն է, որ երգչուհին տալիս է վերջին 15 տարիների ընթացքում:
— Բոլոր այն մարդիկ, ովքեր հարգում են, սիրում են հայկական ժողովրդական երգը և 60-70 տարի լսելով` չեն հոգնում իմ կատարողական արվեստից, նրանք բոլորն էլ արժանի են իմ հարգանքին, նրա՛նց կուզեի տեսնել «Մոսկվա» կինոթատրոնում:
— Տիկին Համբարձումյան, Ձեր ապագա ծրագրերն ինչի՞ հետ եք կապում:
— Էլ ինչ ապագա ծրագրեր` այս տարիքում:
— Սաներ ունեք:
— Սաներ ունեմ, իհարկե: Բայց ես կոնսերվատորիայում ժամեր չեմ ունեցել, չեմ դասավանդել: Իմ դասերը եղել են ավելի լուրջ: Այն, ինչ պրոպագանդվում է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով` ոչ մի կոնսերվատորիայի լսարան դրան չի կարող փոխարինել: Կարծում եմ, որ իմ` տարիներով կատարած աշխատանքն ավելի ռեալ է եղել, քան էն կոնսերվատորիան, որտեղ դասի չեն գնում, վերջում մի թղթի կտոր պոկում են, տանում, հետո էլ երգում են այն, ինչ լսել են հեռուստատեսությամբ:
— Ներկայիս կատարողներին հավանու՞մ եք:
— Լավ կատարողներ, որ ապագա ունեն ու նրանք կմնան: Լավ ձայներ կան: Հիմա տասնյակներ են, բայց էդքանը չեն մնա: Նրանց մի փոքր մասը կմնա պատմության մեջ: Որովհետեւ երկու-երեք երգով պատմության մեջ չես մնա: Մենք՝ ես, Ռուբեն Մաթեւոսյանը եւ Հովհաննես Բադալյանը, հազարներով երգեր ենք ձայնագրվել: Հնի կողքին նորն էլ ենք ձայնագրվել: Եվ էնպես ենք կատարել, որ սիրել են էդ երգերը: Իսկ նոր կատարողներից ոչ մի անուն չեմ նշի, եւ դա այդքան էլ կարեւոր չէ: Հատկապես, որ ես ունեմ մի դուստր (խոսքը աշխարհում «Ջազի թագուհի» տիտղոսը կրող Տաթեւիկ Հովհաննիսյանի մասին է – Գ. Ա.), ով աշխարհով մեկ տարածում է ջազային արվեստը՝ միացնելով հայկականի հետ: Դա նոր խոսք է, որը ընկալելի է բոլոր ազգերին:
— Աշուղագուսանական երգերը որքանո՞վ սիրելի են մեր պաշտոնյաների կողմից :
— Մեր իշխանավորները հայկական ժողովրդական արվեստն ավելի են սիրում, գնահատում, քան դասականը, նույնիսկ՝ դասականի լավագույնը: Եթե դու քո ազգային, ժողովրդական արվեստին չես տիրապետում, չես լսում, դու չես կարող պահել դրա մեծությունը: Դա վերածվում է ցուցամոլության: Չիմանալով Կոմիտաս, Սայաթ-Նովա… Սայաթ-Նովայի նման մենք էլ չենք ունենա: Դա մի պահ էր, եկավ, անցավ: Ինչպե՞ս կարելի է Սայաթ-Նովա չիմանալ, չսիրել, չսիրահարվել ու չերգել:
— Հասարակական-քաղաքական հարցերով հրապարակավ երբևէ հանդես եկե՞լ եք, թե ոչ:
— Ոչ: Ես քաղաքականություն չեմ սիրում, որովհետև դա մնայուն քաղաքականություն չէ: Իմ տարիների ընթացքում այնքան տեսակ է փոխվել, որ չես իմանում՝ որը պետք է մնար: Անընդհատ փոփոխվում է: Մեկը սարքում է, մյուսը՝ քանդում: Ես չեմ սիրում և չեմ զբաղվում քաղաքականությամբ: Միայն կուզեի, որ ովքեր զբաղվում են՝ մի քիչ ազնիվ լինեն: Իրենցից բացի մտածեն նաև ընդհանուրի մասին: Բայց հասարակական մտահոգություններով վարակվում եմ միշտ: Պարզապես եթերով չեմ սիրում խոսել այդ թեմաներով, որովհետև դրա համար պետք է պատրաստ լինես և ճիշտ մտքեր պիտի արտհայտես՝ հանուն ժողովրդի բարօրության:
— Եվ վերջում՝ կրկին ֆիլմի մասին: Ֆիլմն ի՞նչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում:
— Կարող է լինել ֆիլմ, կարող է չլինել: Երգերս ամենամեծ փաստաթուղթն են ինձ ներկայացնելու համար:
http://armtimes.com/hy/read/70106
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.