«Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի համաձայն՝ սեպտեմբերի 14-ից սկսած «Արմենիա» հեռուստաընկերությունն սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:
Այդ վեց ալիքներն են՝ «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս», որոնց տարբերանշանները կլինեն համապատասխանաբար 1-ից 6 թվերը: Բոլոր հեռուստաալիքները կհեռարձակվեն օրը 24 ժամ առանց գովազդային դադարների:
Ինչպես այսօր «Օպերա սյուիթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսին ասաց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, աշխարհի առաջատար եվրոպական բոլոր հեռուստաընկերությունները գնացել են հենց այս ճանապարհով:
«Սա նոր «Արմենիա» հեռուստաընտանիքն է, որը կոչված է գոհացնելու հեռուստադիտողների լայն շերտերին: Հույս ունենք, որ յուրաքանչյուր հեռուստադիտող այստեղ կգտնի իր համար առավել նախընտրելի հեռուստաալիքը: Սա ժամանակի պահանջ է, որը իրականություն է դառնալու մեր հուսալի գործընկեր «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում»,-ասաց նա:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ առաջին անգամ չէ, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ ծրագիր է իրականացվում և ընդգծեց, որ «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետարքիր հեռուստածրագրեր:
«Այս վեց ալիքներից ես հատկապես առանձնացնում եմ «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք բացառիկ են հայկական շուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: «Տունտունիկը» երեխաներին տալիս է զարգանալու բացառիկ հնարավորություն, որին մենք սպասում էինք»,-ասաց նա:
«Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Արամյանն էլ ներկայացրեց, թե որ ալիքով ինչ կարելի է դիտել: Նա տեղեկացրեց, որ այս ալիքների հեռարձակումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած:
«Հեռուստավահանակի «զրո» կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների: Բոլոր սիթքոմերն ու սերիալները հեռարձակվելու են մեկ օր շուտ, քան բուն Արմենիա TV-ով: Անակնկալ կա նաև ֆուտբոլասերների համար, Չեմպիոնների լիգայի խաղերը երկու անգամ ավելի շատ են ցուցադրվելու: Տուրի բոլոր կենտրոնական խաղերը ներկայացվելու են»,-ասաց նա:
Այնուհետև Ռուբեն Արամյանը նշեց, որ 304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները շուրջօրյա ռեժիմով։
303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն՝ հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ, ինչպես նաև բացառիկ համերգներ:
302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ:
301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվի երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր:
300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան արտադրության, այլ նաև եվրոպական:
«Եթե հիշում եք՝ տարիներ առաջ մենք ունեինք համանուն ալիք, որը դարձյալ կապ ուներ «Արմենիա» հեռուստաընկերության հետ և մենք որոշեցինք չփոխել անունը և բարի համբավը վերականգնում ենք: Այս անգամ թարմացնելու ենք ֆիլմաշարը ամեն օր ու ցուցադրվելու են մեգահիթեր: Ցուցադրվելու են կինոարտադրության լավագույն նմուշները»,-ասաց Ռուբեն Արամյանը:
«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ նշեց, որ ալիքները գործելու են «Յուքոմ»–ի բոլոր բաժանորդների համար, այսինքն` հասանելի կլինեն բոլոր փաթեթների դեպքում, ընդ որում հավելյալ գումարի անհրաժեշտություն չի առաջանալու:
http://www.tert.am/am/news/2015/09/07/armeniatv-ucom/1783950
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.