Գոյություն ունի համակարգման լուրջ բացթողում միջազգային կարևորագույն հարցերի կապակցությամբ: Աշխարհասփյուռ հայերը բազմիցս վտանգի են ենթարկվել, սակայն Հայաստանը կամ Սփյուռքը հազիվ թե օգնության են հասել նրանց:
2003 թվականին Միացյալ Նահանգների կողմից Իրաքի գրավումից հետո հայերը միլիոնավոր այլ իրաքցիների հետ միասին մեծ կորուստներ կրեցին: Թեև շատ բան հնարավոր չէր անել նրանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, սակայն Հայաստանի կառավարությունը և սփյուռքահայերը պետք է կազմակերպված ջանքեր գործադրեին օգնելու նրանց, ովքեր թողեցին իրենց ողջ ունեցվածքը և փախան երկրից: Ցավոք, ոչինչ չարվեց իրաքահայ փախստականներին օգնելու վերաբնակվել Հայրենիքում կամ այլուր:
Բարեբախտաբար, հայերի արձագանքն ավելի ուժեղ եղավ դեռ շարունակվող սիրիական հակամարտության ժամանակ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն աջակցեց 15 հազար սիրիահայերից շատերին, որոնք տեղափոխվեցին Հայրենիք, իսկ սփյուռքահայ համայնքներն ակտիվորեն դրամահավաքներ կազմակերպեցին կարիքավոր հայերին Սիրիայում օգնելու համար: Սակայն, ցավոք, աջակցությունն անբավարար էր Սիրիայում մնացած, և Լիբանան կամ Հայաստան փախած հայերի հսկայական կարիքները հոգալու համար:
Կարող են լինել այլ անսպասելի մարդածին կամ բնական աղետներ, ինչպիսին 1988 թվականին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր, որի հետևանքները վերացնելու և աղետի գոտին վերականգնելու աշխատանքները դեռևս շարունակվում են 25 տարի անց…
Իսկ ի՞նչ կասեք Արցախին սպառնացող շարունակական վտանգի մասին: Տարիներով այդ մասին բարբաջելուց հետո, եթե օրերից մի օր Ադրբեջանի մտավոր անհավասարակշիռ նախագահը որոշի լայնածավալ հարձակում ձեռնարկել Արցախի դեմ, արդյոք աշխարհասփյուռ հայերը պատրա՞ստ են օգնության փութալու իրենց հայրենակիցներին: Չնայած սահմանների պաշտպանության պատասխանատվությունն ընկած է երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի վրա, սակայն արդյոք սփյուռքահայերը չպե՞տք է համադրված գործողությունների ծրագիր ունենան, որպեսզի կարողանան դիմակայել նման գոյապայքարում: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները պետք է նախօրոք կազմակերպել, որպեսզի հարձակման դեպքում հնարավոր լինի անմիջապես հակազդել:
Մեկ այլ կարևորագույն խնդիր, որը հայերի անհապաղ ուշադրության կարիքն ունի՝ Թուրքիայում տիրող քաոսային իրավիճակն է և հայ համայնքի առջև ծառացած հնարավոր վտանգները, մասնավորապես.
1) Թուրքիայի կառավարության ներսում ընդհանուր խառնաշփոթը՝ կապված վերջերս իշխող կուսակցության կողմից խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու և նոյեմբերի 1-ին նախատեսվող նոր ընտրություններ անցկացնելու հետ.
2) Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից հերթական հարձակումները Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններում, և բախումները թուրքական զինվորականների ու քրդերի միջև Թուրքիայի ներսում.
3) Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնակալական իշխանության միջազգային քննադատությունը, նրա աջակցությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներին և ձեռնարկած անողոք քայլերն ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների:
Թուրքիայից դուրս գտնվող հայերի համար հիանալի առիթ է միանալու հակաէրդողանյան թափորին: Միաժամանակ հարմար պահ է համագործակցելու միլիոնավոր քրդերի հետ, որոնք դեմ են Էրդողանի վարչակարգին: Սակայն ճիշտ ժամը չէ լուռ մնալոււ, երբ թուրքական վարչակարգը ձերբակալում է Դիարբեքիրի Սուրի շրջանի համաքաղաքապետ Ֆաթմա Բարութին: Ո՞ւր է ցասման ալիքն ընդդեմ խիզախ հայուհու կամայական ձերբակալության: Ցավոք, որևէ մեկը չբողոքեց Հայաստանում կամ Սփյուռքում… Անցյալ ամիս քաղաքապետ Բարութը և նրա ընտանիքը Երևանում էին՝ մասնակցելու Համահայկական խաղերին: Այս առիթով նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին:
Աշխարհասփյուռ հայերը պետք է նաև աջակցեն «Նոր զարթոնք» երիտասարդական շարժմանը Ստամբուլում, որը պայքարում է հակառակ բոլոր դժվարությունների՝ Թուրքիայում հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար: Այդ խմբի ակտիվիստներից մեկը բողոքել է, որ նրանք նույնիսկ բարոյական աջակցություն չեն ստանում Սփյուռքից, չասած Հայաստանի մասին: «Նոր զարթոնք»-ի անդամները, որոնք ֆիզիկական բռնության են ենթարկվել թուրքական ծայրահեղականների կողմից, վերջին երկու ամիսների ընթացքում բողոքի հավաքներ են անցկացրել «Քեմփ Արմեն»-ի մոտ՝ թուրքական կառավարությունից պահանջելով բռնագրավված որբանոցը վերադարձնել հայկական համայնքին:
Քանի որ հայերը սփռված են աշխարհով մեկ, ապա նրանք կարող են դժբախտ միջադեպերի զոհ դառնալ ապագայում: Խիստ անհրաժեշտ է, որ համաշխարհային հայկական մի հանձնախումբ, կազմված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներից, ծրագրեր մշակի՝ աշխարհի ցանկացած կետում հայերին սպառնացող արտակարգ իրավիճակների պարագայում: Դրամահավաքների անցկացման և գործողությունների ծրագրեր կազմելու ժողովները պետք է իրականացնել ողբերգական իրադարձություններից առաջ, այլ ոչ թե հետո:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովն իր առաջիկա երևանյան համաժողովում կարող է վերանվանվել և վերածվել մշտապես գործող համահայկական մարմնի, որը կզբաղվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բոլոր հարցերով, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.