Օրվա թեման սահմանադրական փոփոխություններն են։ «Հայկական Վարկած»-ի զրույցը քաղաքական դաշտի այօրվա իրավիճակի մասին է։ Զրուցակիցը դաշտի «ակտիվ խաղացողներից» է, ում անունը չենք հրապարակում՝ ակնկալելով ավելի անկեղծ զրույց:
— Ինչ եք կարծում, առաջիկա 10 տարում ինչպիսի՞ իշխանություն կձևավորվի։
— Բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանադրության փոփոխությունը ոչ արդիական է, ոչ էլ ժամանակին։ Տրամաբանություն չկա, եթե անհրաժեշտություն կար նախագահի ինստիտուտը հանել, ապա թող դա անեին առաջին 5 տարին, կամ հետո, երբ նախագահի հինգ տարին լրացավ։ Պարզ ճշմարտություն է։ Այսինքն՝ 10 տարի նախագահի աթոռը վայելում ես, հետո հասկանում ես, որ քեզնից հետո այդ աթոռը պետք չէ։ Եթե պետք էր փոխել առաջին հինգ տարին՝ ասեիր և մեզ բոլորիս ընկալելի կլիներ։ Բայց դու պաշտոնավարման ժամկետն ավարտելուց առաջ ասում ես՝ էդ պաշտոնը մեզ պետք չի։ Այսինքն՝ նշանակում է ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ։
Միանշանակ գտնում ենք, որ այս սահմանադրական փոփոխությունը զուտ արվում է իշխանությունը պահելու համար։ Անունը փոխել, բայց ամանում նույնը պահպանել, որը ճիշտ չէ Հայաստանի նման պատերազմական վիճակում գտնվող երկրի համար. պատերազմի մեջ ենք միանշանակ, գրեթե ամեն օր զոհ ենք ունենում։ Այսինքն՝ եթե զոհ կա՝ նշանակում է պատերազմ կա։ Իսկ պատերազմող երկրում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը վերացնելու տրամաբանությունը ո՞րն է։
— Այսօրվա փոփոխությունները դեպի լավը գնալու փոխարեն, կարծես, ավելի հետ են հրում մեզ:
— Այո, ցավալի է: Այսօր Հայաստանում ոչ թե սահմանադրական փոփոխություն պետք է լինի, այլ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի։ Այսօր աբսուրդն այն աստիճանի է հասել, որ անգամ թաղումներն են քաղաքաքականացվում։ Ինձ համար զարմանալի է, որ հանրապետության 10 տարվա նախագահի մոր հուղարկավորությունը և հոգեհանգստի միջոցառումը քաղաքականացվեց։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օրոք եկել են իշխանության, հարստության տեր են դարձել, վախից չեկան այդ մարդուն ցավակցելու։ Համոզված եմ՝ Քոչարյանը (ով էլ լինի) երբեք չի ներելու։ Ես կարծում էի, որ հերթ է գոյանալու ոչ միայն եկեղեցու մուտքի մոտ, այլև հուղարկավորությանը՝ մինչև Ստեփանակերտ: Մինչդեռ … հետաքրքրվողները տեսան՝ ինչ տեղի ունեցավ: Պետք է զգույշ լինել։ Այն մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ՝ թշնամական էր։ Իսկ մեր ազգն իրավունք չունի թշնամական մթնոլորտում ապրել։ Առանց այդ էլ 20 տարի է՝ այս թշնամության արդյունքում Հայաստանը դատարկվել է։
Այսօր Սահմանադրութան փոփոխությունների փոխարեն պետք է համախմբում լինի։ Դատարկվում է երկիրը օր օրի։ Երևանից բացի Հայաստան գոյություն չունի։ Շուտով՝ սեպտեմբերի 3 — 4-ին կամփոփվի, թե քանի դպրոց է փակվել, քանի դպրոցի աշակերտների թիվ է պակասել։ Այսօր եթե 6000 ուսանող պակաս է բուհ ընդունվում՝ պատկերացրեք։ Կարծում եմ՝ սա աբսուրդ իրավիճակ է։
— Սահմանադրությունը կփորձեն անցկացնել, ինչ եք կարծում՝ կհաջողվի՞:
-Այո, կփորձեն, բայց չի լինելու։ Այս «կոնսուլտացիաները», որ արվում են քաղաքական ուժերի հետ, ծիծաղելի է: Բոլոր քաղաքական ուժերը միասին 1000 մարդ չեն լինի, չեն կարող եղանակ ստեղծել: Նույնիսկ իրենց համակիրներն իրենցից հիասթափված են։ Այստեղ ինքնաբուխ է լուծվելու հարցը, որովհետև բոլորը դժգոհ են, անորոշությունը բոլորին խեղդում է։
— Լիդերներ չկան, բոլորն էլ օգտագործում են ժողովրդին ու արդեն հավատ էլ չկա:
— Լիդեր ծնվում է, երբ գալիս է պահը. ոչ մի ժամանակ հենց այնպես լիդեր չի եղել։ Լիդերները Հայաստանում միշտ էլ հայտնվում են իրավիճակից: Հայաստանն այժմ այնպիսի վիճակում է, որ ավելի է լավ, որ լիդեր չկա, բայց նաև վատն այն է,որ ժողովուրդն անկառավարելի կդառնա։ Մի սերունդ է մեծանում, որը ինքն իրեն հայրենիքի տեր է զգում , այդ մարդիկ են մեր հույսը։
— Այսօր արտաքուստ խաղաղ է, բայց իրականում պայքար է գնում, թաքուն ու վտանգավոր:
— Մարդիկ այնքան են լկտիացել, որ մոռանում են՝ մի ամիս առաջ ինչ են ասել։ Այսօր պայքար է գնում հանուն այն փշրանքների, որը կօգնի գոյատևելու, մի քանի տեղ վերցնելու ապագա կերակրատաշտին մոտ, այսօր կարծում եմ՝ ոչ թե Սահմանադրության մասին են խոսում նախագահականում, այլ ամեն մեկն իր ողորմությունն է ուզում։ Իսկ Սերժ Սարգսյանը շատ խելոք է։ Ուղղակի մարդը բոլորին փչացրեց։ Չկա մարդ՝ չկա պրոբլեմ, չկա քաղաքական ուժ՝ չկա պրոբլեմ։ Այսօր Հայաստանը փչացման շրջան է ապրում։ Ինքը պատմության մեջ մնալու է ժողովրդին ՝ քաղաքական ուժերին փչացնողի համբավով։ Այսինքն՝ մարդու մասին կարող են խոսել՝ չարիք է, վտանգավոր է, երկիրը կրկեսի է վերածել, բայց հաջորդ օրը իրար հետ ուտել-խմել։ Ցավալի է, որ թքած ունեն ժողովրդի վրա, երկրի տնտեսությունը վերացել է։ Տնտեսությունը փրկեք, ինչ գործ ունեք քաղաքականության հետ, ի՞նչն է խանգարում ձեր հզոր լծակներով ՝ այսօր և՛, գործադիրը, և՛, օրենսդիրը ,և՛, նախագահականը ձերն է, փրկե՛ք տնտեսությունը։
Տեսանք՝ համահայկական խաղեր տեղի ունեցան։ Որևէ մեկը թող ասի՝ ինչ տվեց դա Հայաստանին։ Բոլոր պատվիրակները դժգոհ գնացին։ Ամբողջ աշխարհից 7000 մարդ էին հրավիրել Հայաստան, հանրապետության նախագահը մտնում է ստադիոն, ոչ մեկը չի իմանում, որ նա 4 ժամ նստած է այնտեղ: Այսինքն՝ այդ պառակտումն ամեն տեղ է։ Ով որտեղ կարողանում է՝ վրեժ է լուծում: Փակման ժամանակ Իշխան Զաքարյանն ասում է՝ շնորհակալություն Ծառուկյան Գագիկին, 50 միլիոն փող ա տվել: Դե համախմբվեիք նախագահի շուրջն, ինչի չհամախմբվեցիք։ Այսինքն՝ միմյանց վատություն անելու, ցուցադրաբար ստորացնելու մեխանիզմն է գործում ։ Ցավալին այն է, որ ոչ մեկն իր տեղում չէ։
Հայաստանը ստվերն է ղեկավարում։ Դա այն է, որ բոլորը գիտեն՝ ստվերն ով է, բայց քանի որ չի երևում, որևէ մեկը չի բարձրաձայնում։ Պետք է համախմբվել, կորցնում ենք երկիրը։
Համոզված եմ՝ ոչ մի քաղաքական ուժ Սահմանադրությունը լրջորեն չի ուսումնասիրել. «ոչ» ասողն իր արժեքն է բարձրացնում, «այո» -ն էլ շեֆն ասում է՝ կրկնում են։
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.