Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը:
«Խորհրդային Հայաստանը ևս ուներ արտաքին գործերի նախարարություն, որտեղ ծառայող դիվանագետներից շատերը հայրենասերների վառ օրինակ կարող են հանդիսանալ երիտասարդ սերնդի համար. մարդիկ, ովքեր անգամ խորհրդային հասարակարգի պայմաններում շարունակում էին փայփայել ու առաջ տանել ազգային իդեալները, հոգու խորքում հավատալով, որ մի օր այդ իղձերը դառնալու են անկախ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:
Այսօր անհրաժեշտ է հետադարձ հայացք ձգել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության անցած ուղուն: Պատերազմի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում է ձևավորվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը: Ձեզնից շատերը հիշում են, թե ինչպիսի ծանր պայմաններում էին աշխատում մեր առաջին դեսպանությունները:
Մենք պատվով ենք բռնել ժամանակի քննությունը: Դիմակայել ենք բազում ճնշումների ու մարտահրավերների, որոնք հաճախ բխել են արտաքին քաղաքական միջավայրի և միջազգային իրադրության փոփոխություններից, երբեմն նաև մեր իսկ բացթողումներից: Այո՛, մենք հաղթահարել ենք այդ ճնշումներն ու մարտահրավերները՝ չվտանգելով մեր անկախությունն ու մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունն ու մեր ձեռքբերումները: Ավելին, այդ ճնշումներից դուրս ենք եկել կոփված՝ աշխարհին ներկայանալով որպես վստահելի գործընկեր, որի խոսքն ու գործը չեն տարբերվում, որը միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության իր բաժինը երբեք չի փորձում դնել ուրիշի ուսերին:
Մեր առջև դրված շատ խնդիրներ դեռևս լուծված չեն: Սակայն ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը, ի վերջո, հաջողությամբ է ավարտելու մեր հաղթանակներով սկսած գործը: Ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. միշտ հիշեք, որ դուք էլ զինվորներ եք՝ կանգնած առաջին գծում: Հայ ժողովուրդը սպասում է ձեր հաջողություններին:
Նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակահատվածը կրկին բուռն զարգացումների շրջան է եղել մեր արտաքին քաղաքականության համար:
Առանցքային դերակատարում ունեցող երկրների և կառույցների հետ պահպանվել է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությունը: Բազմաթիվ, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարների հետ շփումներն ու փոխայցելությունները կրել են պարբերական բնույթ: Բարեկամ մի շարք երկրների հետ հարաբերություններին ու կապերին հաջողվել է հաղորդել նոր որակ և բովանդակություն: Հայաստաննակտիվորեն է մասնակցում միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևորագույն գործընթացներին: Միջազգային ասպարեզում մեր դիրքերն ամրապնդվել են, մեր ձայնն առավել լսելի է դարձել, և, ամենակարևորը, մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին թե՛ մեր տարածաշրջանին առնչվող հարցերի, թե՛ միջազգային օրակարգի կարևոր խնդիրների վերաբերյալ:
Եվ այդ ամենն արդյունք է ոչ միայն մեր կողմից վարվող նախաձեռնողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, այլև երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումների հաջող ընթացքի, այդ բարեփոխումներն իրականացնելու մեր վճռականության և հետևողականության:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռևս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Վստահ եմ՝ քաջատեղյակ եք այդ գործընթացից և ձեր աշխատանքային առօրյայում կանոնավոր կերպով առնչվում եք այդ հիմնախնդիրներից բխող տարբեր դրսևորումների հետ: Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները՝ որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները:
Ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:
Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, և ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում և բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում:
Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել՝ պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին՝ հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել՝ սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք՝ նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել:
Անցյալ մեր հանդիպմանը խոսում էինք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր անելիքների մասին: Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ՝ այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները՝ բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները:
Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն և դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները՝ տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին:
Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք՝ արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած՝ անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների՝ մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն¬ներին, տարբեր երկրների և կազմակերպություն¬ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա¬ցուց¬չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաև՝ սփյուռքի հետ աշխատանքին:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ Նախագահն ասել է. «Ցանկանում եմ, որ դուք՝ մեր անկախ պետության դիվանագիտության շարժիչ ուժը, զգաք ձեզ ավելի վստահ, ավյունով լի, եռանդուն և նպատակասլաց, պատրաստ նոր դիվանագիտական մարտերի և հաղթանակների:
Ձեզանից յուրաքանչյուրին նշանակելիս ես հավատացել եմ, որ հենց դուք կարող եք լավագույնս ներկայացնել և պաշտպանել մեր երկրի շահերը կոնկրետ պետությունում կամ կազմակերպությունում: Հետևաբար ակնկալում եմ նաև բարձր պատասխանատվության դրսևորում Ձեզ վստահված պատվաբեր առաքելության հանդեպ:
Մաղթում եմ բոլորիդ և տարեկան հավաքին արդյունավետ աշխատանք»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.