Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հասարակական սեկտորը ներկայացնող անդամներին, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վարչապետը փորձել է բացատրել երկրում տիրող վիճակի պատճառները.
Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է. Թե` ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարի մեր երկրում աղքատության մակարդակը 34,1 տոկոս է կազմել, 2008 թ.՝ մոտավորապես 23,5 տոկոս: Այսինքն, եթե 2008թ. յուրաքանչյուր 4-րդ մարդն էր աղքատ, ապա 2010թ.` յուրաքանչյուր երրորդը: Սա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է տնտեսական աճ: Ինչո՞վ է պայմանավորված կենսամակարդակի նման անկումը:
Տիգրան Սարգսյանը պատասխանը, որ ավելի շուտ հիշեցնում է բաց դաս կարծես արդարացում է փնտրում, սակայն այն ինչին դատապարտված է մեր երիտասարդությունը, իր ապաշնորհ կառավարման արդյունքում որևէ արդարացում չունի:
«Մենք այդ տարիներին տնտեսական անկում ենք ունեցել: Աղքատությունը չափվում է տարբեր մեթոդներով: Մենք ունենք աղքատության հաղթահարման ռազմավարություն և ծրագիր: Արդեն շուրջ 10 տարի է՝ այս խնդիրը մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերն է, որովհետև 21-րդ դարում աղքատություն ունենալն անթույլատրելի է: Վերջին 10 տարիների ընթացքում մենք արձանագրել էինք լուրջ առաջընթաց, բայց ցավոք սրտի, 2009-2010 թթ. ունեցանք նահանջ, քանի որ տեղի ունեցավ լրջագույն տնտեսական անկում, ինչի պատճառով մեր բնակչության եկամուտները նվազեցին, իսկ դրա հետ զուգահեռաբար սոցիալական վիճակը վատթարացավ:
Մեր հակաճգնաժամային ծրագրի բովանդակությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ ունեցանք տնտեսական անկում և պետական եկամուտների կտրուկ նվազում, մենք ոչ միայն չպետք է կրճատեինք պետության սոցիալական ծրագրերը, այլ հակառակը՝ պետք է ավելացնեինք դրանք: Չնայած 14 տոկոսանոց տնտեսական անկմանը՝ բարձրացրեցինք թոշակները, անապահով խավերի սոցիալական նպաստները, որպեսզի ավելացնենք նրանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք կարողանան այդ ճգնաժամային իրավիճակն ավելի հեշտությամբ հաղթահարել:
Գնաճը 2009-2010 թթ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության խորացման երկրորդ պատճառն էր: Մենք ունեցանք գների աննախադեպ բարձր մակարդակ: Մեզ համար մշտապես թիրախային ցուցանիշը եղել է 3 տոկոսանոց գնաճը, իսկ ճգնաժամային տարիներին ունեցանք գնաճի երեք անգամ ավելի բարձր ցուցանիշ, որը հասավ մինչև 10 տոկոսի:
Այսօր իրականացնում ենք մի քաղաքականություն, որի նպատակն է խթանել տնտեսական աճը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ զսպել գնաճը: Արդեն իսկ ունենք այս տարվա առաջին յոթ ամիսների ինֆլյացիոն ցուցանիշները, որոնք վկայում են, որ մենք արդեն բարձր գնաճային փուլից տեղափոխվում ենք միջին գնաճային փուլ և մեզ կհաջողվի այս տարի ունենալ 5 տոկոսանոց գնաճ, որը երկու անգամ ավելի ցածր կլինի նախորդ տարվա գնաճից, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի՝ 2012թ. գնաճի դեմ պայքարելու համար: Մյուս կողմից, այս տարի կանխատեսում ենք 4,6 տոկոսանոց տնտեսական աճ և, բնականաբար, այն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի աղքատության կրճատման համար», — ասել է վարչապետ Սարգսյանը:
Նա նաև խոսել է երիտասարդների կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտության մասին. Ըստ վարչապետի կառավարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի երիտասարդների համար կենցաղային ապրանքների, այդ թվում` ավտոմեքենաների ձեռքբերումը հեշտացտացված տարբերակով արվի: Նա նշել է, որ այսօր այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում Կենտրոնական բանկի կողմից, որն էլ շուտով կներկայացնի հայեցակարգը:
«Ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է գիտակցի, որ եթե նա ունի աշխատանք, եթե նա կարողանում է իր ինտելեկտուալ կարողություններն իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ապա նա չպետք է ունենա կենցաղային խնդիրներ: Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերում է բնակարանին, ավտոմեքենային, բնակարանը կահավորելուն, պատշաճ ձեւով վերանորոգելուն եւ այլն»,- ասել է Տ. Սարգսյանը, հիշեցնելով, որ պետությունն արդեն իսկ սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորումը:
Հ.Գ. Եւ սա այն դեպքում, երբ երեկ Ծաղկաձորում հավաքված երիտասարդ գիտնականները, կամ ավելի ստույգ` գիտությամբ զբաղվող երիտասարդները, ովքեր ունեն և աշխատանք, և ինտելեկտուալ կարողություններ, և դրանք իրացնում են ամսական 35 -40 հազար դրամով, դառնացած պատմում էին, որ չեն կարող երազել անգամ ամենաբնական պահանջի` ամուսնանալու մասին, չնայած վաղուց արդեն հատել են այդ տարիքը, ուր մնաց մտածեն սեփական բնակարանի, այն պատշաճ վերանորոգելու, ավտոմեքենայի, ու այլ առաջնահերթությունների մասին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.