ATV-ի հեռուստաընկերության ղեկավարությունը, «Վեցերորդ զգայարան» հաղորդման անձնակազմը շոկի մեջ է և խիստ ցավում է էքստրասենս Անի Մաջնունյանի մահվան համար:
News.am-ի թղթակցի հետ զրույցում Հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը ասաց, որ իրենք շոկի մեջ են, դեռ ոչինչ չեն հասկանում տեղի ունեցածից, իսկ դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, այլ մանրամասների չեն տիրապետում:
Անի Մաջնունյանը մասնակցել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման 1-ին եւ 2-րդ եթերաշրջանների հաղորդումներին, վերջին նկարահանումները, որոնց մասնակցել է սպանված էքստրասենսը, փետրվարին էին, դրանից հետո նրա հետ որպես այդպիսին շփում չի եղել, ընդամենը մի քանի անգամ հաղորդման ադմինիստրատիվ անձնակազմի հետ է շփումներ եղել: Հրաչ Մուրադյանից տեղեկացանք, որ երկրորդ եթերաշրջանից դեռ 2 հաղորդում է մնացել Անիի մասնակցությամբ, որոնք պետք է եթեր հեռարձակվեին սեպտեմբերին: 3-րդ եթերաշրջանի նկարահանումներին Անի Մաջնունյանը չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով: «Նկարահանումների ընթացքը մեզ մոտ շատ դժվար է, ֆիզիկապես չէր դիմանում, այդ պատճառով չի մասնակցել 3-րդ եթերաշրջանի հաղորդումներին: Կոնկրետ առողջական խնդիր չէր պատճառը, ինքը իրեն վատ էր զգում նկարահանման հրապարակում, թուլություն էր զգում, դա եթերում չի երեւացել»,-ասաց հաղորդման պրոդյուսերը՝ նշելով. որ 3-րդ եթերաշրջանի հաղորդումների նկարահանումները ավարտվել են հուլիսին, բայց այժմ ինքը ոչինչ չի կարող ասել՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդումը սեպտեմբերից կշարունակի եթեր հեռարձակվել, թե ոչ:
Անի Մաջնունյանի հոգեհանգստի մասին հաղորդման անձնակազմն առայժմ որեւէ տեղեկատվություն չունի, կփորձեն այդ մասին տեղեկանալ նրա հարազատներից, մասնավորապես՝ եղբորից: Հրաչ Մուրադյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Անին և հաղորդման մասնակիցներց մոգ Գաբրիելը ամուսնացած են եղել և 7 տարի ապրել են միասին:
Կապված է այս միջադեպը Անիի գործունեության հետ, թե ոչ, Հրաչ Մուրադյանը չի ցանկանում որևէ բան մեկնաբանել: «Դեպքից ընդամենը ժամեր են անցել, ինչ-որ վարկածներ առաջ քաշելը ճիշտ չէ: Իմ համար դեռեւս ոչինչ հաստատված չէ, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չլինի, թե ինչ եւ ինչպես է եղել: Մենք շոկի մեջ ենք, որովհետեւ Անին շատ բարի, լուսավոր, մարդամոտ, շփվող, հումորով անձնավորություն էր, որի հետ շփվելը միայն հաճույք էր պատճառում, բացարձակ չես կարող պատկերացնել, որ քո կողքը ապրող նման լուսավոր մարդու հետ կարող է նման բան լինել»,-ասաց պրոդյուսերը:
Ինչ վերաբերում է Անիի կյանքի մասին կանխատեսումներին, Հրաչ Մուրադյանն ասաց, որ այն, ինչ եղել է, եթեր է հեռարձակվել, որեւէ այլ դեպք ինքը այժմ չի հիշի:
Իսկ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի հաղորդումներից մեկի ժամանակ երգիչ Նարեկ Մակարյանը զգուշացրել էր, որ Անիին հետևում են: Անին էլ հավաստիացրել էր, որ որ իրեն հետևում է իր պահապան Ս. Նարեկ աղոթամատույցը: Այս կանխատեսման վերաբերալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգիչ Նարեկ Մակարյանից: Վերջինս ասել է. որ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ:
«Ինչ կա, ես ասել եմ հաղորդման մեջ, այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, ողբերգական դեպք է, ցանկացած տեղեկություն, մեկնաբանություն կարող է ավելի ցավ պատճառել հարազատներին»,-ասաց երգիչը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչպես և ինչ վտանգ է զգացել էքստրասենի կյանքի համար:
Կայքը փորձեց զրուցել նաև «Վեցերորդ զգայարան» հաղորդման շրջանակներում Անիի հետ նկարահանված մյուս էքստրասենսերի հետ:
Յոգ Վահան Մելիք-Փարսադանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Անիի հետ շփվել են միայն նկարահանումների շրջանակներում՝ 2014թ աշնանը, դրանից հետո որևէ կապ չի եղել: Նա չի ցանկանում անդրադառնալ ողբերգական միջադեպին: Իսկ պայծառատես Կարեն Ափոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հակված է մտածել, որ սա որևէ կապ չունի Անիի գործունեության հետ, սպանություն է, հանցագործություն: «Ես միշտ իրեն ասում էի, որ առողջությանդ հետևի, բայց նման ավարտ չէի էլ պատկերացնում, ինքը առողջական խնդիրներ ուներ, շատ ցավալի դեպք է, ինքը լավ մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր ասել, բացասական բան չեմ զգացել իր կողմից»,-ասաց Կարենը: Սև մոգ Գաբրիելի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերված «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ: Փրկարարները սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով, որ դուռը ներսից փակ է և դռան թակոցներին արձագանքող չկա:
Նշենք, որ Անի Մաջնունյանը բնակվում էր միայնակ, ամուսնացած չէր:
Հարևանները պատմել են, որ ոչ մի ձայն չեն լսել, արտառոց բան չեն նկատել:
No attachments on this post/page
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.