Մեր տեղեկություններով ԱԺ ղեկավարությունը քննարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումները փակ անցկացնելու տարբերակը: Բանն այն է, որ ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու: Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին և այդ իսկ պատճառով նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը:
Հիշեցնենք ընդամենը, ՀԷՑ-երի նախկին տնօրեն Գլադունչիկի օրոք բացահայտվել էր, որ այդ ընկերության հաշվին Բաղրամյան 26-ի համար ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ էին գնվել։ Չի բացառվում, որ մոտավորապես այս կարգի բացատրություններ կարող է ներկայացնել Եվգենի Բիբինը լսումների ժամանակ: Այդուհանդերձ. ինչպես պնդում են իշխանական շրջանակներում, հայկական կողմը պատրաստվում է ռուսական կողմի հետ լուրջ քննարկել ՀԷՑ–ում տիրող իրավիճակը և արդեն հասցրել է բողոքել, թե լուրջ գումարներ են փոշիացվել:
Նկատենք, որ ՀԷՑ–երի տարեկան հասույթը կազմում է 500 միլիոն դոլար, իսկ դա ՀՀ ամբողջ բյուջեի (2 միլիարդ դոլար) 25 տոկոսն է։ Այնինչ սույն ընկերությունը վերջին տարիներին հասցրել է 75 միլիոն դոլարի վնաս կուտակել: Այդ վնասը փակելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու համար:
Մեր աղբյուրները պնդում են, որ արդեն հստակ՝ որոշված է, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը էլէներգիան թանկացնելու է 7-7.5 դրամով: Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ մասնավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչները խոսում էին հոսանքն ընդամենը 6 դրամով թանկացնելու մասին: Բայց ըստ վերջին խոսակցությունների, էլէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կդառնա մոտ 50 դրամ 1 ԿՎՏ. ժամի դիմաց: Իսկ դա, բնականաբար, դոմինոյի էֆեկտով կբերի այլ ապրանքների թանկացմանը:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.