2003 թվականի հուլիսի 25-ին` Նուբարաշենի խճուղու վրա, մի խումբ անձինք կրակահերթ էին արձակել տաքսի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով սպանվել էր ավտոմեքենայի վարորդը՝ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Ռուգեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբոր որդի Արկադի Գևորգյանը: Նրա մյուս եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը բժշկական միջամտության շնորհիվ փրկվել էր։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը տևեց ավելի քան 10 տարի՝ նոր սպանությունների առիթ դառնալով:
Սակայն, մինչ այդ պարզվեց, որ այս սպանություններին շուրջ 1 տարի առաջ մեկ այլ սպանություն է նախորդել:
Գևորգյաններն ու Մանուկյանները 10 տարվա հարևաններ էին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նրանց հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2002թ-ին Արտյոմ Գևորգյանն ապտակել ու հայհոյել էր Գևորգ Մանուկյանի հորեղբոր անչափահաս որդուն:
Այս դեպքից հետո Գևորգ Մանուկյանն ու իր հորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, գնացել են Գևորգյանների տուն ու տան դիմաց, բակում, հանդիպելով Գևորգյան եղբայրներին ու նրանց ընկերներին՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակ են բացել նրանց ուղղությամբ: Արտյոմ և Արկադի Գևորգյանները կրակոցներից խուսափելու նպատակով տարբեր ուղղություններով դիմել են փախուստի, իսկ Գևորգ Մանուկյանը «Բերետտա» տեսակի ատրճանակից դիտավորյալ մի քանի անգամ կրակել է դեպքի վայրից փախչող Հարություն Տերտերյանի վրա և սպանել նրան։ Իսկ Համլետ Մկրտչյանն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
Մանուկյանները դիմել են փախուստի և թաքնվել քննությունից, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեկ տարի անց՝ 2003թ-ին, Երևանի 16-րդ թաղամասի 14 շենքի մոտ՝ փողոցում, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Գրիգոր Գևորգի Մանուկյանի դիակը, իսկ Գևորգ Մանուկյանի նկատմամբ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բայց, մինչև Գևորգ Մանուկյանի հայտնաբերվելը և կալանավորվելը «Երկու ընկեր» ՍՊԸ տնօրեն «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, իմանալով Գևորգյանների ու Մանուկյանների թշնամական հարաբերությունների մասին, և այն մասին, որ իրենց ընկերոջը սպանելու համար Մանուկյաններից վրեժ լուծելու նպատակով Գևորգյան եղբայրները որոշել են սպանել Մանուկյանների ընկերներին, այդ թվում նաև իրեն, որոշել է կազմակերպել Գևորգյանների սպանությունը։
Սպանության կատարումն Արթուր Սարգսյանը որոշակի գումարի դիմաց պատվիրել է Արմավիրի մարզի բնակիչներ՝ «Կայծ» մականունով Կամսար Վոլոդյայի Հակոբյանին, Անդրանիկ Աշոտի Երեմյանին և Առաքել Անդրանիկի Սարգսյանին: Բացի այդ, նա հանցավոր խմբին է տրամադրել կեղծ տվյալներով գնված ու գրանցված ավտոմեքենա: Իսկ Գևորգյան եղբայրների տեղաշարժերի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, Արթուր Սարգսյանը ծանոթացել է նրանց մտերիմ ընկեր և սանիկ Համլետ Ռաֆիկի Մկրտչյանի հետ, որից պարբերաբար տեղեկություններ է իմացել Գևորգյան եղբայրների գտնվելու վայրի մասին, որպեսզի հարմար առիթի դեպքում կազմակերպի և իրականացնի նրանց սպանությունը։
Հենց այսպես էլ, իմանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները 2003 թվականի հունիսի 25-ին իրենց բարեկամների հետ տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշեն, կազմակերպել և իրականացրել են զինված հարձակումը:
2004թ. քրեական գործից Համլետ Մկրտչյանի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Իսկ փախուստի մեջ գտնվող Կամսար Հակոբյանի, Անդրանիկ Երեմյանի և Առաքել Սարգսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև նրանց հայտնաբերումը:
Միայն տարիներ անց, 2014թ-ին ՌԴ-ում հայտնաբերվել ու Հայաստան է բերվել Անդրանիկ Երեմյանը, իսկ 2015թ.-ին՝ Կամսար Հակոբյանը: Առաքել Սարգսյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել է:
Կամսար Վոլոդյայի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Անդրանիկ Աշոտի Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինև 8-րդ կետերով:
pastinfo.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.