Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ քաղաքացիական հասարակությունն այս նախագծին սպասել է ավելի քան 12 տարի: «ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ եղավ այս նախագծի մշակմանը և ներառեց հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ինչը ես դրական եմ գնահատում»,- ընդգծել է ՀԿ նախագահը:
ՀՀ ԱՆ կազմակերպական — իրավական վարչության Իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի բաժնի պետ Շուշանիկ Ղուկասյանն աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրել է տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, ինչպես նաև Նախարարություններում նախարարներին կից ստեղծվող հանրային խորհուրդների մասին նախագիծը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 31-ի թիվ 32 որոշմամբ բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսվել է տարանջատել ներկայում գործող կոլեգիաները և նախարարին կից խորհուրդները, ինչպես նաև պետք է ապահովվի խորհուրդների ձևավորման բաց, թափանցիկ ընթացակարգը: «Այս նախագիծը միտված է նրան, որ բոլոր նախարարություններին կից անպայման ստեղծվեն հանրային խորհուրդներ, ինչի նպատակն է առաջարկներ և դիտողություններ ներկայացնել նախարարությունների բարեփոխումների, կատարած աշխատանքի, ինչպես նաև նախարարությունների կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, նախագծերի վերաբերյալ»,- ասել է Նախարարության ներկայացուցիչը և ընդգծել, որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ հասարակական կազմակերպությունները խորհրդում կներգրավվեն կախված իրենց գործունեության բնույթից:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են: Կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ ներկայացված հանրային խորհուրդների գործունեությանն առնչվող նախագիծը նպատակ ունի ապահովել նախարարությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Նախարարի տեղակալը անդրադարձել է հանրամատչելի տեղեկատվության հրապարակմանը, էլեկտրոնային շտեմարանների ներդրման հարցերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը տեղեկատվության ապահովման ոլորտի օրենսդրության կատարելագործման հարցերով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.