Սիրելի ընթերցող Այսօրվանից հատվածաբար ներկայացնում ենք բանաստեղծ Մերուժանի « ԱՌԵՂԾՎԱԾԸ » օրագրային վիպակը: Վիպակն առավել հետաքրքիր է նրանով, որ հերոսներն այսօր մեր կողքին ապրող մարդիկ են, որոնց շատերն անձամբ ճանաչում են:
Ապրելու ցանկությունը մարդու մեջ ուժգնանում է այն ժամանակ, երբ նրան պաշարում է տկարությունը, հիվանդանում է մարմինը, խեղճանում է հոգին, և մարդ սկսում է կարոտել անցածներին, կանչել հեռավորներին, գուրգուրել մոտիկներին: Մահվան երկյուղը ստիպում է սիրել կյանքը, իրեն շրջապատող արարածներին ու առարկաները, հպարտանալ արածով, ափսոսալ չարածի համար: Հրաժեշտի ժամը պահանջում է մեծ ճիգեր, որպեսզի հոգևարք ապրողը կարողանա ներողություն հայցել նրանից, ում ցավ է պատճառել և. ներել նրան, ումից վիրավորված է, մնացյալը՝ ածանցյալ համարել:
Իմ կյանքը մոտենում է իր վերջերգին, նման՝ ծերացած կարապի, որի վերջին երգն ամենից գեղեցիկն ու հմայիչն է, քանզի մահամերձ կարապի աչքերում արտահայտվում է աշխարհին սիրահարված էակի փրկության աղերսը՝ վերջին աղաղակի միջոցով: Հավատում եմ, որ իմ աղաղակը վանկ առ վանկ, տող առ տող, խոսք առ խոսք պիտի հասնի իմ ժողովրդին, և իմ անունը պիտի հիշատակվի: Ուստի, իմ կենսագիրը, իմ ապրած կյանքի հետաքրքրաշարժ դրվագները ներկայացնելիս, անհրաժեշտաբար նկարագրելու է նաև իմ սիրային արկածները՝ Կատարինեի ընկերակցությամբ:
Նրա հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ 2006 թ. դեկտեմբերին, Երևանի նշանավոր շենքե-րից մեկի մի սենյակում, ուր հավաքված էին մի կուսակցության անդամագրված կանայք: Նրանց մեջ իր արտաքին հմայքով ու յուրահատուկ լրջությամբ առանձնանում էր նա՝ Կատարինեն, մի կին, ում տեսնելով՝ որոշեցի անպայման սիրահետել ու մերձավորվել՝ որպես այր մի կնամեծար: Նրա աչքերում ես կարդում էի ցանկալի ու ցանկասեր անցյալով մի կնոջ, ով չէր խորշի իր կողքին ունենալ սեռապես առողջ, հոգեպես ուժեղ և մտավոր կարողությամբ հարուստ տղամարդ: Եվ իմ ներսում մոլեգնեց այդ կնոջը տիրանալու բնազդի տարերքը:
2007 թ. փետրվարի 20-ին Կատարինեին նվիրեցի նույն թ.ն լույս տեսած իմ ժողովածուն՝ հա-մեստ ընծայագրով: Ընդունեց, ուրախացավ և խոստացավ փոխարենն ինձ նվիրել իր թարգմանություններից մի տնտեսագիտական աշխատություն, հավանաբար, մեր բարեկամությունն ի մտերմություն հասունացնելու նպատակով:
Օրեր անց ես ստացա խոստացված գիրքը, ինչը, կարծես, մեր անձնական շփումների խթանը հանդիսացավ: Այնուհետև հանդիպումները հաջորդեցին իրար՝ մինչև 2007 թ. հունիսի 13-ը՝ օրն իմ ծննդյան, երբ ես հրավիրվեցի նրա աշխատավայր և ստացա մի փոքրիկ փաթեթ, որի մեջ դրված էր մի փողկապ և խորհրդանշական գումար: Եվ հենց այդ օրը կատարվեց երկուսիս ցանկալի միացումը և՝ <<բանն մարմին եղև…>>:
Միով բանիվ, տողերիս հերոսուհու և իմ ճակատագրի խաչաձևումն սկսվեց այն ժամանակ, երբ նա արդեն քառասունվեց տարեկան էր, և ես նրանից մեծ էի քսան տարով: Նման և ավելի տարիքային տարբերությամբ սերեր են ունեցել Սաադին, Դանթեն, Գյոթեն, Զոլան և շատ այլ երևելիներ: Այս մեծերից յուրաքանչյուրը յուրովի է կարողացել բարոյական ու ֆիզիկական բավականություն պատճառել իր սիրեցյալին՝ չհամարձակվելով երբևէ մտածել, թե իրենից առաջ հանդիպած որ տղամարդն է հիշարժան տվյալ կնոջ կյանքում:
Եվ վերջապես, անդավաճան մնալով «վտանգավոր կապերի» գաղտնիությանը՝ շարադրեցի սույն հարաբերությունների պատումը, հույս ունենալով, որ ապագա սերունդներն այն կարդալով՝ կհասկանան հավատարմության արժեքը՝ սիրո առկայությամբ:
Եվ այսպես, մեր հարաբերությունները հրապարակային բնույթ ու ճանաչում ստացան առանցայլևայլության, և մենք ընդունվեցինք որպես ընտանիք կազմած սիրող զույգ: Ես տպագրեցի Կատարինեին նվիրված մի շարք բանաստեղծական ժողովածուներ, որոնց կազմի վրա անպայման դրվում էր նրա լուսանկարներից որևէ մեկը: Ժողովածուներում նրա կերպարն արտացոլված էր ապոլոնյան ներշնչանքով: Եվ իմ համոզմամբ, ես, ըստ էության, ներկայացնում էի մի կնոջ, ում համարում էի, թերևս, ամենախորհրդավորն իմ ճանաչած կանանցից: Ավելին, նրա գեղեցկությամբ սքանչացած՝գեղանկարիչներից մեկին պատվիրեցի կտավի վրա յուղաներկով նկարել մի քանի մեծադիր դիմանկար, որպեսզի դրանց նայելով՝ բանաստեղծորեն ներշնչվեմ ու չափածո խոսքով մեծարեմ իր ցնորական արտաքինը: Մեկ շաբաթ անց դիմանկարներն ստացա, հիացա և հանձնեցի ըստ պատկանելվույն, ինչով անսահման ուրախություն պատճառեցի նրան: Ընդունեց, զարմացավ, տխրեց.
— Ես երբևէ այսպիսի նվեր չեմ ստացել,- ասաց նա՝ թախծալի աչքերով նայելով ինձ:
Ինչպես յուրաքանչյուր խորհրդավոր կին, այնպես էլ Կատարինեն, առեղծվածային էր իր անմեկնելի լռությամբ, զարմանալի կռահողականությամբ, աներկյուղ ինքնավստահությամբ, համառ գաղտնապահությամբ: Եվ այսուհանդերձ, օժտված էր անհատականությամբ առանձնացող կնոջ բարեմասնություններով: Ուներ անկաշկանդ ծիծաղ արտաբերող չափավոր բերան, թավշյա քնքշությամբ հրապուրող շուրթեր, կրքով առլեցուն կենսաշող աչքեր, որոնց տակ թրթռացող կոպերը ծածկված էին թաց մոխրագույն սևությամբ, կարծես, բնության ձեռքով շպարված լինեին, որպեսզի այդպիսով ընդգծված փայլեին նրա ձվաձև դեմքի գեղեցկությունը հանդիսացող թմբլիկ այտերը: Միջահասակ, հաճելիորեն գիրուկ, արևելյան պարուհու կազմվածքով հիսնամյա այս տիկինն իր կանացիությամբ իրեն ճանաչող շատերից չհասկացված մնաց, և միայն ինձ հասկանալի, քանզի միայն ես՝ իբրև վերջին հանգրվան սիրո, հաստատվեցի նրա ներաշխարհում: Հիրավի, այս համարձակ արտահայտությունս հիմնված է Կատարինեի ազնիվ խոստովանության վրա, համաձայն որի, ես միակ տղամարդն եմ, ով արժանացավ նրա սիրուն, ում իր նվիրվածության մասին պատրաստ է հայտարարել ինքը, անկախ այն հանգամանքից, թե ինչ է հետևելու նման քայլին:
Մերուժան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.