ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը, հարցադրում արեց. «Մարտադաշտո՞ւմ, թե՞ Ազգային ժողովում»:
ԳԱԼԱ-ի դիտարկմանը, որ խոսքը խորհրդարանում նրա պահվածքի մասին է, եւ որ հնարավոր է Սարոյանը Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ն խրամատի հետ համեմատելն ուղիղ իմաստով է հասկացել, Գ.Սահակյանը նշեց, որ իր համար ցանկալի կլինի, որ խորհրդարանում վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն անկանխատեսելի են:
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը երեկ բանավեճի էր բռնվել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ՝ հանդես գալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի պաշտպանությամբ: Գալուստ Սահակյանն այսօր նշեց, որ եթե Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները հիմնավորված լինեին, դրա համար համապատասխան մարմիններ կան:
«Նորից այսօր Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության տեքստը շրջանառության մեջ է դրել, որն էթիկայի նորմերից դուրս է: Այսինքն՝ թվում է պատգամավորին, որ որևէ պատգամավոր կարող է որևէ մեկին կլասիկ հայհոյի, ու դա դնենք շրջանառության մեջ»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ն չի՞ մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չպետք է մտածել որևէ մեկից ազատվելու մասին, պետք է մտածել այն մասին, որ նման դեպքեր չլինեն:
«Ես կարծում եմ հանցագործը պիտի պատժվի: Եթե դու լինես գլխավոր դատախազ, քննություն անես, բերես ու ցույց տաս, ես կհավատամ, որ հանցագործ է: Դու պարզապես էդպես ես մտածում, ասում ես՝ հանցագործ է»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը լրագրողներին հարցադրում արեց, թե արդեն Սուրիկ Խաչատրյանի որդու մեղադրականը գրե՞լ են ու մտածում են, որ նա հանցագո՞րծ է: «Իրավաբանությունը լիրիկա չէ, զգացմունք չէ»,- ասաց նա: Լրատվամիջոցի դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքը պարբերաբար հայտնվում են տարբեր հանցագործությունների կիզակետում, ինչո՞ւ են նրան ներում, եւ արդյո՞ք դա չի ծնում անպատժելիություն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ուզում եք ասել, որ էնպիսի մի հանգամանք լինի, որ նման դեպքերի լիազոր մարմինը լինեն լրագրողնե՞րը, դատաիրավական համակարգ կա, գործում է այնքանով, ինչքանով գործում է»:
ԳԱԼԱ-ի հաջորդ հարցին, թե ինչքանո՞վ է Սուրիկ Խաչատրյանը թանկ իշխանությունների համար, որ անընդհատ նրան ներում են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինչքանով որ ցանկացած լրագրող, ՀՀ ցանկացած քաղաքացի»: Նա նշեց, որ ինքը հավատում է միայն համապատասխան վերլուծություններին, որոնք առաջիկայում կլինեն:
ԳԱԼԱ-ի հարցին, թե փաստ չէ՞ այն, որ տեսողությունը կորցրած երիտասարդ կա, ով ծեծի է ենթարկվել Լիսկայի որդու ու նրա շրջապատի կողմից, ԱԺ նախագահը պատասխանեց, որ այդ իմաստով պետք է մեղավորը պատժվի: «Եթե այդ պատիժը կվերաբերի Սուրիկ Խաչատրյանի որդուն, ուրեմն Սուրիկ Խաչատրյանի որդին կպատժվի»,- ասաց նա:
- 11:10Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.