Վերջին մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցները հեղեղված են տեղեկատվությամբ, թե՝ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը խառն է Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին: Ինչպես միշտ կարծիքներն ու մեղադրանքները շատ են, չնայած իրավապահ մարմինները դեռ հետաքննություն են իրականացնում և բացի ծեծվածների ծնողների հայտարարություններից ոչ ոք Տիգրանի անունը չի տալիս:
Այս օրերին Գորիսի դեպքերի հետ կապված,առիթը բաց չի թողել հոխորտալու գորիսյան՝ տեղացիներին լավ հայտնի փոքրիկ խմբակը, որն իր կյանքի ու գոյության նպատակն է դարձրել Սուրիկ Խաչատրյանի հասցեին մեղադրանքներ տարածելը: Նրանցից մեկը՝ ոմն Տիգրան Կարապետյան, (Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն) սպառնացել է ջարդել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլուխը:
Սա կարելի էր լկտիություն չհամարել, եթե հայտարարության հեղինակը լիներ արժանավոր մարդ, որն իր ապրած կյանքով և դավանած սկզբունքներով ունենար հասարակական հեղինակություն: Հետաքրքիր է, որ այդքան համարձակ հայտարարության հեղինակը՝ Կարապետյան Տիգրանը օգտվելով քեռու հովանավորությունից, ժամանակին տարեկետումների միջոցով խուսափել է ազգային բանակում ծառայելուց:
Նա գորիսյան ակտիվ հասարակական կյանքում երևաց միայն մեկ անգամ, երբ իր հովանավորի աջակցությամբ ընդամենը փորձեց մասնակցել Գորիսի քաղաքապետի ընտրություններին: Սակայն կամքի ուժը չներեց ու նա հրաժարվեց պայքարից ու սկսեց վախեցած բորենու նման թիկունքից և մութ անկյուններից կլանչել:
Եվ այսօր նա ոգևորված իր պապաների սադրանքներով, փորձում է կրկին ցույց տալ իրեն: Պետք չէ հոխորտալ և անել այնպիսի արտահայտություններ, որոնց իրականացումը նրա նմանների մոտ դժվար թե ստացվի:
Տիգրան Կարապետյանն ընդամենը խորհրդային միության փլզումից հետո, կասկածելի ֆինանսական գործարքների միջոցով, ժողովրդի ազգային հարստությունը սեփականացրած հոր զավակն է: Շքեղ ապրող մեկը, որի հոխորտանքը, փաստորեն, չի հետաքրքրում հայաստանյան լրատվամիջոցներին՝ այլապես այսքան անտարբեր չէին լինի՝ գոնե կքննարկեին:
Ժամանակին, երբ ինչ որ մեկին իբրև թե սպառնացել էին Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները, մամուլի բոլոր առաջին էջերը ողողված էին հայտարարություններով, իսկ Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա է չէ, մարդուն հրապարակավ սպառնացել են, մինչդեռ քար լռություն է:
Վահե Հարությունյան
- 14:10Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am)
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.