Երեկ ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից 72 ժամ, կասկածյալի կարգավիճակում, անազատության մեջ անցկացրած, նախկին ԳԽ և ԱԺ պատգամավոր Գոհար Ենոքյանը :
Էրեբունի համայնքի ՁՊՎ դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում նա շնորհակալություն հայտնեց իր կոլեգաներին՝ պատգամավորներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր չէին կասկածում իր «մաքրությանը»:
Գոհար Ենոքյանը չցանկացավ խոսել իր նկատմամբ նախաքննական մարմնի ներկայացրած կասկածների մասին՝ ասելով. «Ժամանակը կգա, դա էլ կպարզվի: Անմեղ մարդուն, վերևն Աստված կա, ինչքան ուզում է ուզենան ստորացնել, չի ստորանա, որովհետև մաքուր մարդը մնում է մաքուր, դա ժամանակի հարց է»: Նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքները, և այս ամենի նպատակն իր հիմնարկը խլելն է:
Հարցին, թե ի՞նչ կփոխանցեր Կարո Կարապետյանին, Գ.Ենոքյանը պատասխանեց. «Թող առողջ ապրի այս աշխարհում, ու Աստծուց վախենա: Ոչ մի բան չէի ասի: Վերևն Աստված կա, ցանկացածի արածը վերևում տեսնում են»:
Ի դեպ, այսօր Գոհար Ենոքյանը պետք է առեսերվեր ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ, ում սպանությունը նախապատրաստելու մեջ էլ կասկածվում է, սակայն առերեսումն ինչ-ինչ պատճառով տեղի չի ունեցել:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, Գոհար Ենոքյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք՝ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննույունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.