Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին:
Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշակական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը մեկնարկեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի ելույթով, որից հետո խոսք տրամադրվեց Հայաստանում ՌԴ դեսպանության դեսպանորդ Անդրեյ Իվանովին: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2015 թվականին հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակին՝ կարևորելով այդ նվաճման գործում հայ զինվորական բժիշկների ունեցած ներդրումը:
Միջացառման բանախոսները ներկայացրին նաև հայ բժիշկների՝ Հայրենական պատերազմում ունեցած մասնակցության մասին համառոտ ակնարկ, որից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատերազմի վետարան բժիշկներն արժանացան պատվոգրերի, իսկ բուհի ռեկտորի կողմից՝ համալսարանի ոսկե մեդալի: Պարգևներ հանձնվեցին նաև «Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպության կողմից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ հանձնեց երկրորդ աշխարհամարտի մասնակից Հայրենական պատերազմի մասնակից վետերան բժիշկներին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.