Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացիի 1960 թուականի հրատարակութիւնն արդէն իսկ գրաքննուած էր։ Բացակայում են բոլոր այն գլուխները, որոնք ունեն դաւանութիւնն ուսուցանող կամ աստուածաբանական-իմաստասիրական բնոյթ։ Իսկ սոցիալիստական ռեալիզմի գրականագիտութիւնն էլ խնդիրն այնպէս էր ներկայացրել, թէ Նարեկայ վանքի վանականը գրել է բովանդակութեամբ ու նշանակութեամբ մի սովորական պոէմ, որ, ինչ խօսք, քանքարաւոր հեղինակի ստեղծագործութիւն է, բայց, ափսո՛ս, պարուրուած է «կրօնական քօղով»։ Սրանից, ուրեմն, հետևում է, որ բաւական է վար քաշել «կրօնական քօղը», նաև ապացուցել, թէ Գրիգոր վարդապետը սխալմամբ կամ, որ աւելի հաւանական է՝ ձրիակերութեան համար է ընտրած եղել վանականի կեանքը և, ահաւասիկ, մեր դիմաց տեսնելու ենք բառիս ժամանակակից իմաստով մի բանաստեղծի, որին կատարելապէս շահատակելու համար կարելի է նաև հետմահու շնորհել պետական մրցանակ։
Գրեթէ այդպէս էլ վարուեցին։
«Հայ գրականութեան պատմութիւն» դպրոցական դասագրքի մէջ տասներորդ դարի հայ իրականութիւնը ներկայացուած է այսպէս. «Պետք է նկատել, որ տասներորդ դարում վանքերը բաւականին շատացել էին և վանականութիւնն էլ ահագին թիւ էր կազմում»։
Այս նկատառումը, անշուշտ, ճշմարիտ է, որ յաջորդ նախադասութեամբ, սակայն, կորցնում է լիարժէքութիւնը և, հետևաբար, դառնում է սուտ, և այն էլ անամօթ սուտ, որ փորձ է արւում մատուցել միանշանակ և աշխարհաճանաչումի միակ ընդունելի հայտարարուած մարքսիստական ուսմունքին ներդաշնակ։ Այսպէս.
«Այս երևոյթը պէտք չէ հաւատի ուժեղացման հետևանք համարել, այլ՝ հակառակը (2)։ Ըստ Էնգելսի՝ դա հետևանք էր ոչ միայն այն բանի, որ շատ ձրիակերների դէպի վանքերն էին քաշում տնտեսապէս անապահով կեանքը, այլև այն բանի, որ հաւատի թուլացման և հակա–եկեղեցական տրամադրութիւնների ուժեղացման պայմաններում վանականութիւնը ֆեոդալականութեան համար կատարում էր բացարձակ ռեակցիոն ոստիկանական ծառայութիւն»։
Ինչպէս դժուար չէ համոզուել, այսպիսի «գաղափարական» բացատրութիւնը անհեթեթ է իր ակներև հակասութեամբ։ Այսպէս. տաճարներ և վանքեր կառուցուել են քրիստոնէական հաւատի շնորհիւ, եթէ կ’ուզէք՝ հետևանքով։ Իսկ «հաւատի թուլացման և հակա–
եկեղեցական տրամադրութիւնների ուժեղացման պայմաններում» որպէս բարբարոսութեան դրսևորում, վանքերն ու տաճարները պայթեցնում են, ինչին և ականատես ենք եղել «սոցիալիզմ և կոմունիզմ կառուցողների» յաղթարշաւի մղձաւանջային տարիներին։ Իսկ «հակա–եկեղեցական ուժեղացող տրամադրութիւններն» էլ Աստծուն ուրանալու հետևանքներն են, որպիսիք միշտ էլ, բիբլիական ժամանակներից ի վեր, ուղեկցել են մարդուն։
«Հայ գրականութեան պատմութիւն» դպրոցական դասագիրքը ներշնչում է, թէ «վանականները կատարում էին ոստիկանութեան դեր», քանի որ «դաժան պայքար էին մղում թոնդրակեցիների շարժման դէմ»։ Թէ ովքեր էին թոնդրակեցիները՝ դասագիրքը յստակ ոչինչ չի ասում և միայն նշմարում է, թէ «որոշ վանքերում այն ժամանակ եղել են թոնդրակեցիութեան… առաջաւոր կենտրոններ։ Այդպիսի կենտրոններից մէկը 10-րդ դարում հանդիսացաւ հոգևոր պետերին բաւական մեծ անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը», որի վանականներից մէկն էր Սուրբ Գրիգորը։ «Նա եռանդով աշխատել է ուղղել ծոյլ և մարմնասէր հոգևորականներից խանգարուած եկեղեցու կարգերը»,― կարդում ենք դասագրքի մէջ։
Այնուհետև. բանից պարզւում, որ Նարեկայ վանքի Սուրբը և խանգարուած եկեղեցու կարգերը «եռանդով ուղղելու» համար ջանքերը չխնայող դաւանանքի ուսուցիչը «հայ գրականութեան մէջ նոր էջ է բացել քսանից աւելի լիրիկական բանաստեղծութիւններով և Մատեան Ողբերգութեան ընդարձակ պոէմով»։ Դասագիրքը «քնարական բանաստեղծութիւն» է համարում Աստուածածնին փառաբանող օրհներգութիւնները և «ընդարձակ պոէմ»՝ միաբանների յորդորով ստեղծուած աղօթքների, աստուածաբանական և դաւանաբանական պարզաբանումների «Աղօթագիրք» խորագրուած մատեանը։
Դասագիրքը խրոխտաբար շարունակում է կոմունիստական գաղափարաբանութեանը հարմարեցնել քրիստոնէական հաւատի ու ընդհանրական եկեղեցու ջատագովին և վերջնականապէս բացայայտում է կանխամտածուած զեղծարարութեան բուն նպատակը. «Նարեկացին առաջինն է մեր բանաստեղծներից, որ ստեղծեց եկեղեցական կախումից ազատ լիրիկա»։
Միայն թէ տարօրինակն այն է, որ երբ Հայը Նարեկը Աստուածաշունչ Գրքին համազօր սուրբ Գիրք համարելով՝ ժամանակին, այսինքն մինչև սոյն զեղծարարութիւնները, անգիր գիտէր Նարեկացու աղօթքները, հիմա, այսինքն Մեծ Աղօթողին «լիրիկական բանաստեղծ» յայտարարելուց յետոյ, հակառակի պէս, այլևս ոչ միայն անգիր չգիտէ, այլև դադարել է ճանաչել որպէս Հաւատի, Աղօթքի, Սփօփանքի, Մխիթարութեան, Ապաքինութեան և Յոյսի գրամատեան։
և այսպիսով մեր հոգևոր ու իմացական աշխարհը նուաճեցին անաստուածները։
և դպրոցական նստարանից սովետահայի սերունդները սերտեցին ամէնայն տրամաբանութիւնից զուրկ և անհեթեթ զեղծարարութիւնները։
և նոյն զեղծարարութիւնները կրկնելով՝ համալսարանական քննութիւններ յանձնեցին, որպէսզի առաւել ևս խորացնելով ու ամրապնդելով կեղծիքն ու սուտը՝ թեզեր գրեն ու պաշտպանեն և գիտական կոչումներ ստանան…
Նաև ուսերին ակադեմիկոսի թիկնոցներ առնեն և մեր օրերին, որ 21-րդ դարի օրերն են, շարունակեն թունաւորել հայի սերունդների միտքն ու ոգին։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.