Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը. «Մամուլի էջերում հաճախ կարելի է հանդիպել թվերի տրամաբանությունը չհասկանալու հետեւանքով կամ ուղղակի գիտակցված խեղաթյուրումների, ուղղակի սուտ, բայցեւ բարձրագորգոռ վերնագրերի կամ ապատեղեկատվության: Ընդամենը վերջերս էր, երբ Պետեկամուտների կոմիտեն հերթական ծրագրային ժամանակահատվածն ավարտեց ծրագրային ցուցանիշների գերակատարումով, բայց տեղեկատվության առանձին միջոցներ «լուսաբանեցին» թերհավաքագրումների վերաբերյալ սեփական հայտնագործությունները: Վերջին նման լրագրողական վերլուծությունը ընդդիմադիր թերթերից մեկում տպագրված հոդվածն էր 2011թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մի քանի խոշոր ընկերությունների վճարած հարկերի նվազման մասին:
Եվ կրկին մշտական սխալը` թվերի պարզ համադրություն — մակերեսային դիտարկում- խորը գնացող բոցաշունչ քաղաքական եզրակացություններ: Շտապում ենք հավաստել, որ հոդվածում բերված պարզ համադրումները ճիշտ են. այո, այդ մի քանի ընկերությունների կողմից պետբյուջե վճարումների նվազում է արձանագրվել առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բայց մի քիչ ավելի անաչառ վերլուծողը կարող էր նկատել, ասենք, որ.
1. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նվազեցրել իր ապրանքաշրջանառությունը, հետեւաբար նաեւ պակաս հարկ է վճարել, քանի որ ի տարբերություն 2010-ի, 2011 թվականին դադարեցրել էր «Pepsi Cola» ապրանքատեսակի ներմուծումը հանրապետություն: Փոխարենը հանրապետությունում հիմնադրվել է նոր ձեռնարկություն` նոր հարկատու, որը շահագործման է հանձնել «Pepsi Cola» ապրանքատեսակ արտադրող ժամանակակից գործարան` ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ձեւավորելով լրացուցիչ հարկային բազա (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
2. Չի կարելի, չնշելով «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից գանձված ընդհանուր մուտքերի կառուցվածքում հարկային մուտքերի աճի մասին, ընդգծել մաքսային մուտքերի նվազման փաստը` առանց ճշտելու դրա հնարավոր պատճառը: Իսկ տարբերության պատճառը, ընդամենը նրանում է, որ նշված կազմակեր-պությունը 2010 թվականին նոր մասնաճյուղ գործարկելու նպատակով հան-րապետություն է ներկրել 100 մլն դրամից ավել արժողությամբ հիմնական միջոցներ եւ տարբեր սարքավորումներ, որոնց համար էլ ժամանակին կատարել է մաքսային վճարումները (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
3. «Մուլտի Գազ» ՍՊԸ մուտքերի նվազումը պայմանավորված է իրացման շրջանառության նվազմամբ: Միեւնույն ժամանակ, գազալցակայանների գործունեությամբ զբաղված հարկ վճարողների ֆիսկալ իրացման շրջանառությունը ողջ հանրապետությունում 2011թ. առաջին կիսամյակում կազմել 17.5 մլրդ դրամ եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 8.7 տոկոսով: Ավելի քան 270 գազալցակայաններից շուրջ 100-ի ֆիսկալ շրջանառությունները նվազել են մոտ 3.3 մլրդ. դրամով, իսկ շուրջ 160-ի մոտ` 4.8 մլրդ. դրամով ավելացել: Սա նշանակում է, որ նշված ոլորտում շարունակում է խորանալ մրցակցությունը: Նման մրցակցության եւ գերիշխող դիրքերի խարխլման պայմաններում ծնվում են նոր կազմակերպություններ (2011թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ գազալցակայանների թիվը ավելացել է շուրջ 10-ով) եւ տեղի է ունենում իրացման շրջանառությունների բնական վերաբաշխում (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
4. իր շրջանառությունն ավելացնող (եւ ավել հարկեր վճարող) մրցունակ գազալցակայանները շուկայում սեգմենտ են վերցնում նաեւ վառելանյութ ներկրող եւ իրացնող կազմակերպություններից: Հետեւաբար այս կազմակերպությունների բյուջետային վճարումների նվազման բանալին հենց նրանց իրացման շրջանառությունների նվազումն է (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ),
5. չի կարելի համեմատել «Կոտայք» գարեջրի գործարանի երկու ժամանակահատվածների մուտքեր, որոնցից մեկում (2011 թ-ի մայիս-հունիս), կապված սեփականատերերի եւ կառուցվածքային փոփոխության հետ, գործարանն աշխատել է ոչ լրիվ կարողություններով (միայն թե չասեք` տեղյակ չէիք դրա մասին): Արդյունքում իրացված գարեջրի ծավալը պակասել է մոտ 44.0 տոկոսով, որի հետեւանքով էլ մոտ 21.4 տոկոսով պակասել են հարկային վճարումները:
6. «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ընդհանուր մուտքերի նվազումը եւս դետեկտիվ ֆիլմերի սյուժեներից չէ: ՊԵԿ որդեգրած եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմիցս ողջունված քաղաքականության համատեքստում այս կազմակերպության պարտավորությունների մի մասը մարվել է ձեւավորված նախկին գերավճարի հաշվին (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ): Բացի դրանից, բավական հեշտ է նաեւ ստուգել, որ 2011թ. ներկրումների ընդհանուր ծավալում մաքսատուրքով չհարկվող ապրանքատեսակների տեսակարար կշիռն է ավելացել:
7. «Ապեյրոն» ՍՊԸ մուտքերի նվազման դինամիկան էլ պայմանավորված է տվյալ բիզնեսի կազմակերպման առանձնահատկություններով եւ կառուցվածքային փոփոխություններով: Նվազել է ոչ թե տնտեսվարող սուբյեկտի հարկելիությունը, այլ պակասել կոնկրետ նրա կողմից որոշ ապրանքանիշերի ներկրման ծավալը, որն առանձնացվել ու ներմուծվել է (հետեւաբար եւ հարկվել) այլ կազմակերպության կողմից` կապված արտադրող գործարանների պահանջներից եւ մրցակցությունից (թող որեւէ մեկն ասի, որ վատ միտում կա այստեղ) »:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.