Վերջին օրերին Երևանի կենտրոնում կրկին սալիկապատման եռուզեռ է։ Բանվորներ են աշխատում, մայթը հիմնահատակ քանդած է, ինչը նյարդայնացնում է անցորդներին։ Այս լուսանկարներն արված են Աբովյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում, «Մարկո Պոլո» սրճարանի դիմաց, և Սարյանի պուրակի հարակից տարածքում, Օպերայի շենքի մոտ։ Երևանի քաղաքապետարանն այս հատվածները նորոգում է սալիկապատման տարեկան ծրագրով, իսկ աշխատանքներն իրականացնում է «Բիտեկ» ՍՊԸ-ն, որի անունը կապվում է ԱԺ պատգամավոր, թաղային հեղինակություն Մհեր Սեթրակյանի հետ։
«Բիտեկը» գետնանցումների տեր է, իսկ անցյալ տարի ընկերությունն այս օգտվելով օլիգարխի բարձր հովանավորությունից, «վերցրեց» Երևանի ամենաէժան շուկան, որը գտնվում է երկաթուղային կայարանի հարևանությամբ։ «Բիտեկը» նաև շինարարական մրցույթների մշտական հաղթող է, հասկանալի պատճառներով, և միշտ չէ, որ Երևանի քաղաքացիները գոհ են նրա ասֆալտապատման որակից։ Ինչ՞ու են Կենտրոնի այս հատվածները կրկին սալիկապատվում։ Ըստ քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանի, մեր նշած հատվածներում ոչ թե անորակ շինարարության խնդիր է եղել, այլ կոյուղագծերի։
«Դրա պատճառով նստվածք է առաջացել, և սալիկները շարքից դուրս են եկել», — ասաց նա, հավելելով, որ միջոցները տրամադրում է քաղաքապետարանը։ Նա նաև նշեց, որ անցյալ տարի այս հատվածներում որևէ աշխատանք չի կատարվել, իսկ եթե անորակ շինարարություն կատարվի, ապա այն իրականացնողները երեք տարվա ընթացքում պարտավոր են սեփական միջոցներով ուղղել թերությունները։ Քաղաքապետարանի հետ կնքվող պայմանագրերում այս կետը նոր է:
Սյուզան Սիմոնյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.