Երեկ՝Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության եւ նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները հնագետի եւ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության 2-րդ վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների հետ 5 ժամ տեւած փորման աշխատանքների արդյունքում` հայտնաբերեցին Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյի դին:
Դիակը զգուշությամբ դուրս բերելու համար հնագետը օգտագործեց հատուկ գործիքներ, վրձիններ, որպեսզի չվնասվի դին, որից հետո ընթերականների ներկայությամբ քննիչները դին տեղափոխեցին դիահերձարան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով ձերբակալված Գեւորգ Խաչատրյանը ասում էր. «Ոստիկանները սպանության կասկածանքով Մարոկկոյից ինձ բերեցին Հայաստան, քննչականի պետ Կարեն Խաչատրյանն էլ ոնց հարմարցրեց` մի ժամ համոզեց ու քանի որ ոստիկաններն ու քննիչները ճիշտ հետքի վրա էին ընգել, քյասար էլ տեղ չունեի խաբելու եւ մեկ էլ հոգուս հանգստության համար քննչականի պետի մոտ խոստովանեցի կատարածս դեպքը, ինչի համար զղջում եմ»:
Ինչպես ավելի վաղ հայտնելի էր դարձել՝ ապրիլի 16-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել էին Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն:
Ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն էին բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում է 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ:
Գ. Խաչատրյանը Հայաստան էր տեղափոխվել Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով՝ Մարոկոյի թագավորությունից:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ողջ գիշեր նշված տանը և Գ. Խաչատրյանի մատնանշած հողամասում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի և համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչները:
shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.