Մեր երկրի հարկային քաղաքականությունը շատերի դժգոհություն է առաջացնում: Պարբերաբար դրանց անդրադարձ լինում է, իհարկե, սակայն այն ի օգուտ սովորական տնտեսվարողի դառնալու փոխարեն, մնում է նույնը՝ տարեցտարի նոր մտահոգիչ երանգներ ավելացնելով եղածին:
Մանր ու միջին բեզնեսի ներկայացուցիչները մեզանում հավիտենական բողոքավորների կարգավիճակում են. նրանցից մեկն իր վրդովմունքը կիսեց «ՀայկականՎարկածի» հետ:
«Աշխարհն առաջ է գնում, օր-օրի ի նպաստ աշխատող մարդու օրենքներ են փոխվում, մեզ մոտ նույն է, եղածն էլ գնալով վատանում է: Հարկայինից մտել են խանութ, 6 հազար դրամանոց ապրանք են գնել: Աշխատողներից այդ պահին միայն մեկն է եղել, մյուսը զբաղված էր: Սա էլ նոր աշխատող է, չեկը չի տպել: Դե չգիտի ապարատի հետ վարվելու ձևը, նոր պիտ սովորի: Հիմա իրանց ոնց բացատրեմ, որ նոր աշխատող է, նոր է սկսել աշխատել աղջիկը, չի հասկանում դեռ:
Ու ոչ ոք հաշվի չի առնում, որ աշխատող չկա, փողոցից աշխատող ենք վերցնում: Անգրագետ, շշմած — շվարած, անխնամ, տանը հազար խնդիր ունեցող մարդիկ են գալիս: Չես հասկանում ով են, ինչ են: Մինչև սովորացնում ենք… թող նախ այդ հարցը լուծեն, օգնեն, որ որոշակի կրթություն ունեցող մարդիկ լինեն, մենք էլ ընտրության հնարավորություն ունենանք:
Կամ, ի՞նչ է նշանակում եկել, հանել են խրձով հանձնարարականները, թե՝ բոլոր փոքր և միջին խանութներին պետք է տուգանենք:
Օրենքով, իբր տարին մեկ անգամ իրավունք ունեն տուգանելու, Փաստորեն իրենք տարին ուրիշ կերպ են հաշվում՝ տուգանքից — տուգանք է մեկ տարին:
Առաջին անգամ 150.00 դրամ, + 25.000 վարչական տույժ, երկրորդ անգամ տուգանում են 300.000 դրամ + 25.000 վարչական տույժ, և հինգ օր փակում են, եթե չես ուզում փակեն 300 հազար էլ պետք է լրացուցիչ վճարես: Երրորդն էլ, երևի տանեն կախեն, չգիտեմ… ու սա վերաբերվում է փոքր և միջին բիզնեսին, կապ չունի ինչ ես վաճառում, առևտուր կա թե ոչ: Ու այս օրենքը արդեն քանի տարի է գործում է՝ ոչ մի բան չի փոխվում, կյանքը թանկացել է, մարդիկ առևտուր չեն անում, ում է հետաքրքրում, ինչ վիճակ է, թող դրա մասին մտածեն:
Մտածո՞ւմ են, որ փակում են: Սովորական աշխատողը 5 օր ինչ է ուտելու, չէ որ նրանք հացի փող են վաստակում, կամ կարող է գնան ու չգան՝ էդ 5 օրը չսպասեն: Ու էլի շատ հարցեր, որ որևէ մեկին չի հետաքրքրում: Տեղյա՞կ են, որ մարդիկ կոպեկներ են աշխատում ու էդ կոպեկներով ապրող մարդու տուգանքները անհամեմատ են: Տեղյա՞կ չեն, որ կրիզիս է, խայտառակ վիճակ՝ մարդիկ խանութները փակում են, չեն կարողանում աշխատել, իրենք էլ բոլոր պայմանները ստեղծում են, որ եթե պետք է 5 հատ փակվի, միանգամից 50 հատ է փակվում: Բոլոր պայմանները ստեղծել են, որ Հայաստանում մանր ու միջինին բիզնես չմնա:
Խնայել չկա. թուրքը ապրանքը տալիս է, ասում է տար ծախի փողս կբերես, իսկ էստեղ ասում են՝ 6.000 դրամ չես խփել գնա ու ոչնչացի:
Իրենք ամեն ինչ անում են, որ դու իրենց խաբես, որովհետև դու չես կարողանում իր դրած պայմանով ապրել: Ստիպում են, որ խաբես, իրենք էլ գան բռնեն, բռնելուց էլ՝ 300.000 տուգանք: Իսկ էդ մանր բիզնեսը ի վիճակի՞ է տալու, դու իր հարկերը նայել ե՞ս, դրա մուծումները տեսել ես, իսկ մտածել ես, որ սա աշխատող է պահում, էդ հինգ օրվա մեջ կլիենտուրա է կորցնում: Այս ամենը դիտմամբ է արված, որ մանր ու միջին բիզնեսը վերացնեն, սա քաղաքականություն է: Իրենց մարդիկ մոլեր են բացել: Ինչքան մենք շատ մենք փակվենք, այդքան շատ իրանց մոլերը լավ կաշխատեն»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.