Ամերիկացի մասնագետները դեռևս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» և «հաղթել-հաղթել» [win-win]: Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, և դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վաճառի և ստացած գումարը տա նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար դոլարանոց ավտոմեքենան վաճառում է 5 դոլարով, որը և հանձնում է նախկին կնոջը: Մեկը մնում է առանց մեքենայի, երկրորդը՝ առանց գումարի, երկուսն էլ պարտվում են:
Աշխարհում հարաբերությունները, որպես կանոն, հիմնված են «հաղթել-պարտվել» մոդելի վրա: Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ և հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով: Կամ՝ մեկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վաճառում է 1000 դրամով, և դրանով «հաղթում է» միամիտ հաճախոհին: Կամ ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպես ասած՝ «կոտրում է նրա դիմադրությունը» և դրանով «հաղթանակ է տոնում»: Եվ այդպես է ռչ միայն միջանձնային հարաբերություններում, այլև աշխարհի մասշտաբով: Հիմա, պարզ է, չէ՛, թե ինչու է աշխարհն այդքան անկատար:
«Հաղթել-հաղթել» մոդելի լավագույն օրինակն էր անցած շաբաթ Շվեյցարիայում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը: Պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանի տնտեսությունը, որը հզոր ներուժ ունի, կսկսի ազատ շնչել, ինչից շահելու են թե՛ բուն Իրանը և թե՛ նրա հարևանները (նաև մենք, եթե ճիշտ աշխատենք): Ռուսաստանը նույնպես Իրանի հետ ունի շատ ամուր քաղաքական և տնտեսական կապեր և կկարողանա մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ ատոմակայանների կառուցման ուղղությամբ: Նավթի գինը, ճիշտ է, շարունակելու է ընկնել, բայց մեր ռազմավարական գործընկերները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ չի կարելի ամբողջ տնտեսությունը կառուցել գազ և նավթ վաճառելու վրա: Արևմուտքն էլ կազատվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իր վախերից և բարենպաստ սցենարի դեպքում պատմական մոտ ապագայում կարող է տնտեսական լավ գործընկեր ունենալ:
Ինչ ուզում եք ասեք՝ «հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ:
Առավոտ
Խմբագրական
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.