Երեկ որոշում է կայացվել.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2014 թվականի N -Ա « ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որն է այս որոշման իմաստը. ԿԳ նախարարության կայքը գրում է. Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց.«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»:
Հարց է առաջանում. Մայր Աթոռը չէ՞ր կարող հանձն առնել բարելավել դպրոցի շենքային պայմանները, կամ լուծել հագեցվածության հարցը, առանց այն իր ենթակայության տակ վերցնելու:
Ինչ վերաբեվում է այն ԿԳ կայքի հրապարակմանը, թե՝ նախարարի խոսքով՝ «այդ կերպ կապոհովվի կրթության ավելի բարձր որակ», վստահաբար պրն նախարարը այս առումով պետք է լիարժեք բացատրություն տա:
Առավել ևս, որ այս ձեռնարկումը նաև սահմանադրորեն վիճելի է:
Վերընշված որոշումից մի հատված
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693 հոդվածի 2-րդ մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը(պետական գրանցման համարը՝ 273.210.03400) վերակազմավորել «Երևանի Գևորգ էմինի անվան ավագ դպրոց» հիմնադրամի (այսուհետ` դպրոց):
2. Հաստատել դպրոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառա- վարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը(այսուհետ՝ նախարարություն):
4. Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր տնօրեն) նշանակել Ռուզաննա Շուրկայի Ալավերդյանին (ՀՀ քաղաքացի անձնագիր` թիվ AM 0785558 , տրված՝ 03. 07. 2012 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել դպրոցի պետական գրանցումը:
6.«Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի Կորի (Կրիվոյի) 55 հասցեում գտնվող 17763,1 հազ.դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 3312,7 քառ.մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 39899,5 հազ.դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 12.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող 0,2593 հա մակերեսով հողատարածքը հետ վերցնել և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված սույն որոշման N2 հավելվածում նշված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի Գևորգ էմինի անվան ավագ դպրոց» հիմնադրամին :
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում դպրոցի հետ կնքել համաձայնագիր՝ կատարելով սույն որոշումից բխող փոփոխություններ, ներառել դրույթ, որ դպրոցն իրավունք ունի իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը հիմնադրի անունից, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավել չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերում: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները դպրոցի սեփականությունն են,համաձայնագրի նոտարական վավերացումն և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել դպրոցի միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) դպրոցի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականության իրավունքով դպրոցին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
10. Սահմանել, որ «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան է անցնում վերակազմա- կերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ էՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը (այսուհետ` դպրոց) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Դպրոցը «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության(պետական գրանցման համարը՝ 273.210.03400) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):
3. Դպրոցնն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրա- պետության սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
5. Դպրոցի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Երևանի Գևորգ էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ`ԵՐN182 ԱԴՀ.
3) ռուսերեն լրիվ` «Ереванская старшая школа N 182 имени Геворга Эмина» фонд.
4) ռուսերեն կրճատ` ЕСТШ_Фонд N 182 ИМ ГЕВОРГА ЭМИНА
5) անգլերեն լրիվ` «Yerevan high school N 182 after Gevorg Emin» Foundation.
6) անգլերեն կրճատ` YHS_Foundation N 182 after Gevorg Emin։
6. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0070, Կորի (Կրիվոյի)55:
II. ԴՊՐՈՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. Դպրոցը իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
8. Դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնա- դրություններին համապատասխան:
9. Դպրոցն որպես սեփականություն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. Դպրոցնն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկա- յին հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
11. Դպրոցի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը, ինչպես նաև ամբողջ գույքը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների լուծման համար:
12. Դպրոցն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:
13. Դպրոցն ունի դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվամբ կնիք:
14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում դպրոցի պարտավորությունների համար, իսկ դպրոցը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.