Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում:
Այցելության առաջին կանգառը «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացվել է կազմակերպության կողմից մինչ օրս իրականացված աշխատանքները և արդյունքները:
Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև ստորագրվել է բազմակողմանի համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում համատեղ կիրականացվեն սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ողղված աշխատանքներ:
Նախարարն այցելել է նաև «Հայկական Կարիտաս»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի նորակառույց «Էմիլի Արեգակ» կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Մարզկենտրոն Գյումրիում նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին հանդիպել է մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին:
Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է տարածքային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցված աշխատանքը և ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: «Շիրակի մարզում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար կառավարությունը փորձում է մրցունակ ծրագրեր իրականացնել: 2014 թվականին մենք կարողացել ենք լիարժեք գործարկել զբաղվածության 13 ակտիվ ծրագրեր, որոնք ուղղվել են աշխատաշուկայում անմրցունակ անձանց խնդիրների կարգավորմանը:2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով ամբողջությամբ կարգավորվում է սոցիալական ծառայության մատուցման բնագավառը», — իր խոսքում նշել է նախարարը:
Նախարարը մարզային ուղղվածության ծրագրերից առանձնացրել է երկուսը, մեկը՝ անապահովության գնահատման համակարգի շրջանակներում սոցիալապես անապահով ընտրանքներին հատկացվող աջակցությունը՝ ընտանեկան սոցիալական նպաստները, երկրորդը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագիրն է: «Այս երկու ծրագրերի շրջանակում էլ պլամավորումն իրականացնելիս հաշվի են առնվում տվյալ մարզի աղքատության ցուցանիշը, անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, անմրցունակ անձանց թվաքանակը»-նշել է նախարարը:
Առաջիկա անելիքների մասին խոսելիս նախարարն անդրադարձել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի լիարժեք գործարկմանն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը, նրա դերի բարձրացմանը հասարակության մեջ՝ ընդգծելով, որ սոցիալական ոլորտում աշխատանքը շատ ծանր է, բայց նաև պատվաբեր:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր հերթին դահլիճում ներկա սոցիալական ծառայության աշխատակիցներին կոչ է արել մարդկանց հետ շփվելիս ցուցաբերել բարեհաճ և նորմալ վերաբերմունք: «Կա սոցիալապես անապահով խավ` այն մարդիկ ովքեր շատ չլուծված խնդիրներ ունեն: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, առավել հոգատար լինել, այն, ինչ մեզանից է կախված, մեր քայլերով լուծել»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզային այցելության շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է նաև նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններ՝ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Գյումրու հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնման կենտրոն, Գյումրու տուն-ինտերնատ: Հաստատություններում կատարած շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ, տուն-ինտերնատում շփվել է տարեց բնակիչներին հետ, լսել նրանց մտահոգությունները:
Այցի վերջին կանգառը «Մեղվիկ» ցերեկային խնամքի կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացրել են կենտրոնի շենքային պայմանները, գործող խմբակները: Նախարար Արտեմ Ասատրյանը զրուցել է կենտրոն հաճախող երեխաների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.