Կառավարական շրջանակներում դժգոհություն է հասունանում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ-հիմնադրամի գործունեությունից: Օրերս այս մասին նույնիսկ քննարկում է եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, որին ներկա է գտնվել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մեզ հասած տեղեկություններով, այս քննարկումը բավականին թեժ է եղել: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նույնիսկ թեժ վիճաբանություն է ունեցել Արմեն Աշոտյանի հետ, քանի որ «Քենդլ» հիմնադրամն ահռելի աշխատավարձեր է բաժանում իր աշխատակիցներին, սակայն նրանց գործունեության արդյունքը համատեղելի չէ պետբյուջեից ծախսված գումարների հետ: Յուրաքանչյուրն ստանում է մոտ 280 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ գիտական աշխատողների միջին աշխատավարձը մոտ 60-80 հազար դրամ է: Մի քանի գիտնականներ, մասնավորապես Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի գիտական ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ պրոֆ. Սիներիկ Հայրապետյանը, վերջին երկու տարում դիմել են ատյաններ, այդ թվում՝ նախագահական, ապացուցելով, որ այս հիմնադրամը չի ծառայում ըստ նշանակության, և չի բացառվում, որ այստեղ պարզապես փողեր են լվանում:
Հիշեցնենք, որ «Քենդլն» ստեղծվել է 2012 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, և պետք է զբաղվեր սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծմամբ, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացմամբ և կիրառությամբ: Մի խումբ ֆիզիկոսներ գումարային օժանդակություն ստացան և մի քանի մլն եվրոյի սարքավորումներ, իսկ կառավարությունը ԵՊՀ-ից վերցրեց Հր. Աճառյան թիվ 31 հասցեում գտնվող շենքը և տվեց հիմնադրամ-ինստիտուտին: Մեր տեղեկություններով, «Քենդլ» հիմնադրամին հաճախ հյուրընկալվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն նա իր իսկ նշանակած տնօրենին՝ Ցականովին, այցելել է հիմնականում կիրակի օրերին: «Հիմնադրամների մասին» օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր տարի, մարտին, դրանք հաշվետվություն հրապարակեն:
Երբ 2013 թվականի մարտին Տիգրան Սարգսյանի ստեղծած ինստիտուտ-հիմնադրամը հրապարակեց իր առաջին հաշվետվությունը, Հայաստանի ամբողջ գիտական աշխարհը ցնցվեց այնտեղ նշված թվերից: Պարզվեց, որ հիմնադրամի տնօրեն Վասիլի Ցականովը մեկ տարում մոտ 6,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ մյուս 70 աշխատողներին պետությունը մեկ տարում 136 մլն դրամից ավելի աշխատավարձ է հատկացրել: «Քենդլի» ողջ տարվա ծախսերը ծածկելու համար պետական բյուջեից այս կազմակերպությունն օգտագործել է ոչ ավել, ոչ պակաս՝ 333 մլն դրամ: Սա՝ պաշտոնական տվյալներով, սակայն, ըստ որոշ գնահատականների, ծախսն ավելի մեծ է եղել և հասնում է 500 մլն-ի: Սա Հայաստանի համար ֆանտաստիկ գումար է, որն ակադեմիական հիմնարկներն ստանում է երեք-չորս տարում: Համեմատության համար նշենք, որ նույն՝ 2013 թվին ԳԱԱ երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտը, օրինակ, պետբյուջեից ստացել է ընդամենը 82 մլն դրամ ֆինանսավորում:
Սյուզան Սիմոնյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.