Երեկ արյունալի հանգուցալուծում ստացավ Օշականցի Գևորիկի՝ Գևորգ Մելիքյանի, և Երրորդ մասի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի միջև պատերազմը, որն արդեն մեկ տարի ալեկոծում էր հանցագործ աշխարհը: Լևոն Ղազարյանն սպանվել է 13.50-ի սահմաններում, ՀՀ գլխավոր կալանավայրի՝ Նուբարաշենի բերդի մոտ: Փոխհրաձգության հետևանքով սպանվել են նաև Երրորդ մասի Լյովիկի կողմնակիցները՝ Դրոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն՝ (Մեսրոպ Նազարյանց): Երեքն էլ մահացել են «Էրեբունի» հիվանդանոց չհասած: Հավանաբար, նրանք այցելել էին կալանավայր: Քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով, իսկ ոչ պաշտոնապես վարկածներ են շրջանառվում հասարակ քաղաքացիների համար անտեսանելի, մութ կոնֆլիկտի շուրջ, որն ուղիղ մեկ տարի առաջ՝ մարտին, ծագեց օրենքով գող Օշականցի Գևորիկի և Լևոն Ղազարյանի միջև:
Պատճառը գրեթե տղայական էր, եթե չասենք՝ «լակոտական»: Օրենքով գող Օշականցին հեռախոսով հայհոյել էր Լյովիկի «մոտիկներից» մեկին, վերջինս էլ նույնկերպ հակադարձել էր, ապա փորձել իրավիճակը հարթել Երրորդ մասի Լյովիկի միջոցով: Վերջինիս և Օշականցու միջև գողական «ռազբորկա» էր տեղի ունեցել, որի ընթացքում օրենքով գողը պահանջել էր պատժել իրեն հայհոյողին, բայց Լյովիկը չէր ենթարկվել: Արդյունքում Լյովիկն ու տղաները, որոնց թվում էր նաև հեղինակություն Քանաքեռցի Արթուրը՝ Տույ մականվամբ, ծեծի ենթարկեցին Օշականցուն և նրա մարդկանց, ինչը քրեական աշխարհում սարսափելի անարգանք է համարվում, և Լյովիկը պետք է համարժեք պատասխան ստանար: Պետք է ընդունել, որ Լյովիկի արարքը, ով, նրան ճանաչողների կարծիքով, բարի և մեծահոգի անձնավորություն էր համարվում, օրենքով գողի դեմ գնալու նրա համարձակությունը բարձրացրեց Լյովիկի հեղինակությունը: Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նա լուրջ բիզնեսներ ուներ, հաջող ձեռնարկատեր էր համարվում:
Մյուս կողմից էլ՝ Օշականցի Գևորիկի պաշտպանության ալիք բարձրացավ քրեական աշխարհում: Անցյալ տարի մայիսին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե մի խումբ հայ «օրենքով գողեր» ապատեղեկատվություն պարունակող քսիֆ են ուղարկել հայաստանյան կալանավայրեր՝ քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկի և Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի վրա «բոչկա գլորելու» նպատակով: Նրանց իբր «որակազրկել» են «հեղինակությունից», իսկ Օշականցի Գևորիկը «մաքուր» է դուրս եկել, ում պետք է «պրիզնատ» գալ: Այս «գրությունը» կրքեր բորբոքեց «Նուբարաշեն» ՔՀԿ-ում և նույնիսկ սպառնում էր վերածվել «բունտի»՝ ապստամբության: Կոնֆլիկտի հանգուցալուծմանը փորձեցին միջամտել նաև այլ տիտղոսավորներ և հեղինակություններ, նույնիսկ դրսից ժամանած: Արդեն մեկ տարի էր՝ հանցագործ աշխարհն սպասում էր, թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատերազմը, կհաջողվի՞ արդյոք Օշականցի Գևորիկին պաշտպանել գողի իր տիտղոսը, և «լուծումը» երկար սպասեցնել չտվեց: Երեկվա արյունահեղությունը, այսպիսով, հաշվեհարդար կարող էր լինել, և այս վարկածը, ամենայն հավանականությամբ, հիմնականը կլինի:
Այս պատմության հետ կապված՝ մամուլում նաև օլիգարխների անուններ են շրջանառվել. Հովիկ Աբրահամյանի, որի որդին՝ Արգամը, Երրորդ մասի Լյովիկի ընկերն է, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի, Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի և նրա որդու հետ կոնֆլիկտ ունի: Համարվում էր, որ Սեդրակյանն Օշականցի Գևորիկի մտերիմն է և տանիքը հայոց քաղաքական օլիմպոսում: Երրորդմասցի Լյովիկն էլ բավականին մտերիմ էր Չոռնի Գագոյի՝ Գագիկ Բեգլարյանի հետ: Լյովիկ-Գևորիկ կռվում պակաս կարևոր չէր նաև այն, որ այս անձինք, որպես կանոն, կարևոր դերակատարում են ունենում ընտրական գործընթացներում: Խոսվում էր անգամ այն մասին, որ Թոխմախի Մհերի ու Չոռնի Գագոյի միջև պայքարն ընտրական գործընթացները կառավարելու շուրջ է, իսկ Գևորիկն ու Լյովիկն էլ նրանց երկուսի «զորահրամանատարներն» են այդ գործում: Այդ փուլում կոնֆլիկտն այնքան էր սրվել, որ խոսակցություն գնաց, թե Սերժ Սարգսյանն է անգամ միջամտել, որ կողմերը հաշտություն կնքեն: Եվ կողմերի միջև ժամանակավոր զինադադար կնքվեց: Թեև լավատեղյակներն ասում էին, որ ոչ Լյովիկն է մարսել իրեն հասցված վիրավորանքները, ոչ էլ մյուս կողմն է նահանջել: Այնպես որ, «սրա ձայնը դեռ կլսեք»:
Ի դեպ, երեկ ԱԺ-ում աշխատող լրագրողները նկատել էին, որ Մհեր Սեդրակյանը շատ լավ տրամադրություն է ունեցել: Եվ այսպես, երկու քրեական դեմքերի վեճն ավարտվեց Օշականցի Գևորիկի հաղթանակով: Բայց հայտնի չէ, թե արդյոք սրանով կավարտվե՞ն արյունալի իրադարձությունները: ՀՀ ոստիկանությունը երեկ հսկում էր քաղաքի հիմնական մայրուղիները: Հատկապես ուժեղացված հսկողություն էր սահմանվել Լյովիկի հայրենի Շենգավիթ համայնքում:
Սյուզան Սիմոնյան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.