Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում են դեպքի վայրից, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել են ավտոմատ «Կալաշնիկովներ», «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ սպանվածը ու վիրավորները հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություններ են: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ովքեր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձագետների հետ դեպքի վայրում զննություն են կատարում. ոստիկանությունը և քննչականը պարզում են մահացածի ինքնությունը :
***
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխվել 2 վիրավորները, ովքեր հիվանդանոցում մահացան: Lexus-ի վրա կա մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.