ԲՀԿ-ի վախճանից հետո արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում նոր իրավիճա՞կ է ստեղծվել, թե՞ կայուն ընդդիմադիր ուժ ունենալու հույսը երկար ժամանակով կորավ: Այս մասին խոսեցինք քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ, ով կարծում է, որ Հայաստանում կուսակցությունները երբեք էլ չեն կայացել, և դրանք անվանում է «խմբավորումներ»:
— Տեր—Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարեց, որ ՀԱԿ—ը միակ ընդդիմադիր ուժն է, սակայն մինչև ապրիլի 24-ը միտինգ չի անելու: Քաղաքական պարապուրդում են նաև մյուսները: Հանրությունը հիասթափված է, բայց հնարավո՞ր է, որ սա նոր, մեկնարկային իրավիճակ լինի ընդդիմադիր ուժերի համար:
— Կուսակցական գործունեությունը, որն այս 24 տարիներին եղել է, և այս նոր վիճակը՝ փուչիկների պայթելը, նույն որակի մեջ են ընկալվում հանրության կողմից: Օրինակ, 13 թվին, մինչ նախագահական ընտրությունները, մոտավորապես այսպիսի վիճակ էր, բայց այն ժամանակ ընկալումն այսպիսին էր: Հիմա մարդիկ ավելի լավ են հասկանում, որ անէական բաներ են սրանք՝ թե ով իրեն ինչպես է կոչում, ինչ կուսակցություն է, ինչ դեր է վերցնում, և սպասելիքները ուժերի վերադասավորումից այնքան էլ մեծ չեն: Ինչ-որ անդուր վիճակ է: Ինչ-որ տարբեր խմբավորումներ իրար մեջ դերեր են բաժանում: Ի՞նչ է նշանակում «միակ»: Մինչև հիմա էլ է եղել այդ միակ ընդդիմության գաղափարը, հետո փլուզվել է, հետո ինչ-որ կոալիցիաներ ստեղծելու անհաջող փորձեր են եղել: Հիմա նորից միակ ընդդիմության դրույթն է առաջ քաշվում: Անընդհատ կրկնվում են այս երևույթները, բայց իրականության մեջ նշանակություն չունի, թե ով որտեղ կլինի և ինչ կանի:
— Ձեր կարծիքով, ո՞ր ընդդիմադիր ուժն այսօր կարող է հավակնել մարդկանց վստահությանը: Ժողովուրդը դեպրեսիայի մեջ է ԲՀԿ—ի պայթելուց հետո:
— Պարզ չէ՞ր, որ դա փուչիկ էր, ինֆորմացիոն փուչիկ, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ, և բնական է, որ ամեն անգամ, երբ այդպիսի փուչիկներ են պայթում, մարդիկ հիասթափվում են: Դրանք ոչ մի պոտենցիալ չունեցող խմբավորումներ են: Կուսակցական գործունեությունը Հայաստանում շատ վատ վիճակում է, որովհետև գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ: Կուսակցությունները կայանում են, եթե ընտրություններ կան ազատ: Եթե չկան, ամեն մեկն իր գոյությունն արդարացնելու մի ձև է գտնում, և նրա գործունեությունն ինքնանպատակ մի բան է դառնում: Իզուր չէ, որ ոչ իշխանական ուժերը, ինչպես իրենք են իրենց կոչում, հենց իրենց մեջ են կռվում, դաշտեր կիսում, այլ ոչ գործող ռեժիմի հետ:
— Ստացվում է, որ իշխանություննե՞րն են խանգարում, որպեսզի Հայաստանում ընդդիմադիր ուժերը կայանան:
— Իհարկե: Եթե ընտրական մեխանիզմը երկրում պարալիզացված է, նրանք կարող են չխառնվել այդ կուսակցությունների գործունեությանը: Ինչով ուզում են, թող զբաղվեն: Իշխանությունների խնդիրն այն է, որ պարբերաբար նորից վերարտադրվեն իրենց կազմակերպած ընտրություններում ու անցնեն առաջ: Իրենց չի հետաքրքրում, թե տվյալ պահին ով է իրենց դեմ լինելու:
— Այսօր ԲՀԿ—ի դերը գնահատելու, վերջնագիծ քաշելու ժամանակն է: Ի՞նչ դեր ունեցավ այն ՀՀ քաղաքական դաշտում:
— Իր գոյության 7 տարիներից այդ փուչիկը՝ «Բարգավաճ Հայաստանը», 5 տարի, երևի, իրեն ներկայացնում էր որպես ընդդիմադիր և զբաղվում էր քաղաքական կյանքը ոչնչացնելով: 12 թվականին օգնեցին, որ հանրապետականները վերցնեն մեծամասնություն, սուսուփուս գնացին տուն: 13 թվականին՝ նախագահական ընտրություններին, բոլորին խաբեցին, թողեցին Սերժ Սարգսյանին առանց լուրջ դիմադրության: Դրանից հետո, էլի 13 թվականին, քաղաքապետի ընտրություններին մեջտեղ մտան, ճնշեցին և մի կողմ քաշեցին «Ժառանգությանը»: Անընդհատ դա էր կատարվում, և ոչինչ չէր փոխվում: ԲՀԿ-ի միջոցով ուղղակի մեջտեղից հանում էին նրանց, ով պետք չէր:
— Փաստորեն, ԲՀԿ—ն պայթեց, Դուք սա դրակա՞ն եք գնահատում:
— Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ, որովհետև ԲՀԿ-ի պայթելով՝ որակի մեջ փոփոխություն չի լինի: Չի կարելի ասել, որ դրանով ստեղծվել է մի նոր վիճակ, և լուրջ սպասելիքներ ունենալ: Նույն որակի մեջ են բոլոր խմբավորումները և նույն ձևով են իրենց պահում՝ թե ռեժիմի հետ սիլիբիլի են անում, թե իրար մեջ: Չեմ տեսնում նոր երևույթ: Նման վիճակ Հայաստանում 24 տարվա մեջ 10 անգամ եղել է, բայց դա չի նշանակում, որ մի բան է փոխվել: Ինչ-որ անուններ են փոխվում, գործելաոճը, մոտեցումը մնում է նույնը: Եթե այս ամենն ամբողջությամբ վերաիմաստավորվի ինչ-որ խմբի կողմից, այն ժամանակ կարելի է նկատել ու ցույց տալ, բայց ես ոչ մի նոր բան չեմ տեսնում:
— Հիմա ժողովուրդը ո՞ր ուժի հետ կարող է կապել փոփոխությունների հույսը:
— Նրա հետ, ում ասածը համոզիչ է: Ամեն կուսակցություն ինչ-որ քանակի իր կողմնակիցներն ունի, և ով ավելի համոզիչ է խոսում, նրան էլ լսում են: Ժողովուրդը միշտ էլ ակտիվ է, միշտ էլ գնում է ինչ-որ մեկի հետևից: Մարդիկ միշտ էլ հույս ունեն ընտրություններով մի բան փոխել ու երբեք տանը նստած չեն:
— Ձեզ համար ո՞վ է համոզիչ:
— Իհարկե, ոչ ոք: Որովհետև սրանք կուսակցություններ չեն և չեն կարող լինել: Կուսակցությունները Հայաստանում կկայանան այն ժամանակ, երբ երաշխիքներ լինեն, որ գոյություն ունի ընտրություն: 24 տարի այդպիսի բախտ չի ունեցել Հայաստանը: Հենց իրենք, կուսակցությունները խնդիր չեն դնում, թե ոնց անես, որ ազատ ընտրությունների երաշխիք ստեղծես Հայաստանում: Ոչ ոք սրանով չի զբաղվում: Առնվազն 95-96 թվականից մի լոզունգ են նետել օդ՝ իշխանափոխություն: Սա աբստրակտ գաղափար է, որն ամեն մեկն իր ուզածով է հասկանում, և ոչ մի գաղափարական շարժ չի եղել: Եթե 10 կուսակցություն դուրս է գալիս փողոց, ու տասն էլ մարդկանց ասում են՝ իշխանափոխություն, տարբերությունը ո՞րն է կուսակցությունների մեջ: Խոսք պետք է ասեն, չէ՞, բայց բոլորն էլ նույնն են ասում: Տարբերությունը ո՞րն է:
— Ձեր կարծիքով, ԲՀԿ—ն ավարտվե՞ց սրանով:
— Քաղաքական ինչ-որ նկար էր: Այդ նկարի մեջ կարող է վաղը մի ուրիշ նկար նկարեն, մի ուրիշ կերպար ստեղծեն:
Սյուզան Սիմոնյան
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.