«Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում գտնվող Իվետա Տոնոյանը, ով ժողով է հրավիրել և դեմքի տխուր արտահայտությամբ հայտարարել աշխատանքից դուրս եկողների անունները՝ հավելելով, որ դժվարությամբ է գնացել այդ որոշմանը:
Աշխատակիցներն աշխատանքից ազատվել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով. նրանց վաղօրոք չէին հայտնել աշխատանքը կորցնելու և դրա պատճառների մասին: Մեզ տեղեկություններ են հասել նաև, որ աշխատանքից չազատված աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցվելու են: Ողջ ժողովրդի սոցիալական խնդիրները լուծել պատրաստվող Ծառուկյանը, փաստորեն, իր աշխատակիցներին այսօր կանգնեցրել է լուրջ սոցիալական խնդրի առաջ՝ նրանց դարձնելով գործազուրկ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթից հետո՝ օրեր շարունակ տևած ԲՀԿ-ի հալածանքների ժամանակ, «էպիկենտրոնի» աշխատակիցներն աշխատել են non-stop ռեժիմով, գիշերները մեկնել են դեպքի վայրեր, երբ ոստիկանները գործողություններ էին անում ԲՀԿ-ականների օբյեկտներում: Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Գոռ Մարտիրոսյանից, ով, զայրանալով հարցից, նշեց. «Ձեր ինֆորմացիան սխալ է, ես հիմա զբաղված եմ, երկուշաբթի զանգահարեք՝ օրվա առաջին կեսին, կպատասխանենք»:
Հրապարակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.