ՀՀ քննչական կոմիտեի Արարատի քննչական բաժնի ավագ քննիչը դադարեցրել է առանձնապես խոշոր չափերի գողության մեջ մեղադրվող Մամիկոն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հետևապես՝ վերացրել նաև նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը։ Այս մասին կայքի թղթակցին հայտնեց Մամիկոն Դավթյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
2014թ. մայիսի 21-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Արամայիս Հայրապետյանը հաղորդում էր տվել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին այն մասին, որ մայիսի լույս 21-ի գիշերը, ժամը 02-ից մինչև 07-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական միջոցների գործադրմամբ մուտքի մետաղապլաստե դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Սուրենավան գյուղում գտնվող իրեն պատկանող առևտրի սրահ և այնտեղից գաղտնի հափշտակել տարատեսակ ապրանքներ, դեղորայք և «նոթբուք» տեսակի համակարգիչ:
Դեպքի առթիվ նույն օրը ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն, հարուցվել էր քրեական գործ:
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից Արարատի քննչական բաժանմունք ստացված գրություն համաձայն, «պարզվել է, որ Սուրենավան գյուղում գտնվող դեղատնից գողությունը կատարել են Երևանի բնակիչներ Համլետ Ասլանյանը և Մամիկոն Դավթյանը: Ավտոմեքենայի վայրում իրականացված զննության ընթացքում զննության մասնակից վկան հայտարարել է, որ հենց այդ մեքենան է տեսել մայիսի 21-ին Ա.Հայրապետյանի խանութի դիմաց և մեքենայի ղեկին եղել է Մամիկոն Դավթյանը»:
Նույն օրը Համլետ Ասլանյանը և Մամիկոն Դավթյանը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն, խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Հետագայում նախաքննությունը շարունակվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում։ Քննիչը, սակայն, վերանայելով գործի նյութերը՝ հանգել էր եզրակացության, որ չի հիմնավորվել Մամիկոն Դավթյանի կողմից Համլետ Ասլանյանի, Սուրեն Սիմոնյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ պահեստարան ապօրինի մուտք գործելու առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու կամ խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ գործիքներ, միջոցներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով Սուրեն Սիմոնյանի և Համլետ Ասլանյանի կողմից կատարված հանցագործությանն օժանդակելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, հետևաբար՝ Մամիկոն Դավթյանի գործողություններում բացակայում է 177-րդ հոդվածի հանցակազմը:
Նշենք, որ քննիչը վերանայել էր գործի նյութերը՝ քանի որ պաշտպանական կողմը՝ ի դեմս Երվանդ Վարոսյանի, քննությանը ներկայացրել էր մեղադրանքը հերքող ապացույցներ: Պաշտպանը ներկայացրել է Մ.Դավթյանի Երևանի բնակարանի հեռախոսի ելքային զանգերի վերծանումները, դրանց հիման վրա անձնական հարցման ենթարկել իր պաշտպանյալի ծանոթ աղջկան։ Արդյունքում պարզվել է, որ դեպքի ժամանակ Մամիկոնը եղել է տանը, Երևանում, և այդ աղջկա հետ զրուցել է տան հեռախոսից: Այսինքն՝ ըստ պաշտպանի, ինքը քննությանն է ներկայացրել իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող այդ անհերքելի ապացույցները:
«Կարևոր է այն հանգամանքը, որ ականատես վկա կար գործով, որը պնդում էր, թե տեսել է Դավթյանին դեպքի վայրում, ու եթե չլինեին այլուրեքությունը հաստատող այս ապացույցները, անհայտ է, թե ինչ կլիներ», — ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ նման գործեր շատ կան, որտեղ անձը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը, որի պարտականությունը չունի էլ, ու դատապարտվում է:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.