Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Գյումրիում նոր պրոցեսներ են հասունանում Ավետիսյանների ընտանիքի սպանության շուրջ: Երեկ սպանված ընտանիքի մի քանի հարազատներ լրագրողների ուղեկցությամբ մուտք են գործել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ և պահանջել, որ նա Շիրակի մարզ հրավիրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. վերջինս էլ պարզաբանումներ տա սպանդի նախաքննության ընթացքի և Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացքի մասին:
Ավետիսյանների հարազատները, մի քանի ժամ դատախազի աշխատասենյակում մնալով, իրենց հարցերի պատասխանները չեն ստացել ու դատախազության շենքը լքելով ասել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մինչե հինգշաբթի ժամանակ են տալիս իրենց հարցերին պատասխանելու համար: Իսկ եթե այդ պատասխանները չհնչեն, դիմելու են կտրուկ գործողությունների: Թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը Ավետիսյանների հարազատները չեն նշել, բայց հասկանալի է. իրավիճակը, որ ստեղծվել է հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի նախաքննության շուրջ, հուզում է ոչ միայն սպանվածների հարազատներին, ոչ միայն գյումրեցիներին, այլև բոլոր հայաստանցիներին:
Խնդիրն այն է, որ դեպքից շուրջ մեկուկես ամիս անց հայ հանրությունը տեղի ունեցածի մասին գիտի նույնքան, որքան գիտեր հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների օրը: Այս ընթացքում ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի իրավապահ մարմինները ոչ մի հոդաբաշխ տեղեկատվություն նախաքննության ընթացքի վերաբերյալ չեն տվել:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.