Համացանցում մի տեսանյութ է պտտվում. Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայողին հարցաքննում են, բայց ոչ քննիչի, ոչ էլ Պերմյակովի ձայնը չի լսվում: Նա էլ անհաղորդ դեմքով շուրթերն է շարժում: Թե ինչու, ինչ նպատակով են քննիչներն ապահովել ոչինչ չասող այս կադրերի արտահոսքը համացանց, անհասկանալի է: Երևի ցույց տալու համար, որ Պերմյակովի դիմաց նստած քննիչը հայ է: Թեև քննիչի հայկական դիմագծերը չեն երևում, բայց այս եզրակացության կարելի է գալ՝ դիտելով նրա սև և խիտ մազածածկույթը: Պերմյակովի կողքին էլ սլավոնական արտաքինով մարդիկ են երևում: Մեկը, հավանաբար, փաստաբան է, մյուսը, գուցե, անվտանգության աշխատակից կամ քննիչ: Մի խոսքով, վայրկյաններ տևող այս տեսանյութը, որը չէր կարող նկարահանվել առանց քննիչների թույլտվության, պետք է որ բավարարեր հանրության հետաքրքրությունը քննության հանդեպ և ցույց տար, որ ամեն ինչ օրինականության սահմաններում է արվում: Պետք է համոզեր, որ մեր քննիչները հաղթեցին, իրենք քննություն են կատարում, իսկ Աղվան Հովսեփյանը լիակատար հաղթանակ տարավ, բանակցությունների արդյունքում ռուսներից նվաճելով Պերմյակովին հարցաքննելու իրավունքը: Կարծում ենք, Աղվան Հովսեփյանի համար սա դժվար չէր, նկատի ունենալով նրա վաղեմի կապերը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Ինչ խոսք, այս անգամ Չայկայի հետ կապը դրական ազդեցություն ունեցավ հայ-ռուսական բարեկամության հարցում և օգնեց հարթել հասունացող ազգամիջյան կոնֆլիկտը: Սակայն միշտ չէ, որ այսպես է եղել:
2007 թվականին ՌԴ գլխավոր դատախազն այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջոցով ճնշում գործադրեց ՀՀ իրավապահների և նույնիսկ դատարանի վրա և ամենակոշտ ու անօրինական ձևով հասավ նրան, որ օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանին (մականունը` Ռյուկզակ) հանձնեցին ռուս իրավապահներին: Այն ժամանակ Յուրի Չայկան Ռաշիդի հետևից եկավ անձամբ, և Աղվան Հովսեփյանը նրա խաթրից դուրս չեկավ, բառացիորեն ամեն ինչ արեց, որ ՀՀ-ում կալանավորված Ռաշիդ Խաչատրյանը հանձնվի Ռուսաստանի իրավապահ մարմիններին: Հակիրճ վերհիշենք այս պատմությունը: Ռաշիդ Խաչատրյանն Օրենբուրգի օրենքով գող Ալեքսանդր Իկոննիկովի (մականունը՝ Իկոնա) խմբի անդամ էր, որի մահից հետո ստանձնեց նրա դերն այդ մարզում: 2004 թվականին ռուս իրավապահները հատուկ օպերացիաներ կատարեցին Օրենբուրգում և ձերբակալեցին այդ մարզի հանցագործ աշխարհի մի քանի ներկայացուցիչների: Առիթը 2004թ. հուլիսին մի քանի կալանավայրերում զանգվածային անհնազանդությունն էր, այդ փաստի առթիվ Ռաշիդ Խաչատրյանին էլ մեղադրանք առաջադրվեց, սակայն ավելի ուշ քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվեց: 2007 թվականին նրա դեմ նոր հետապնդում սկսվեց այն բանի համար, որ 1996-2007թթ. ընթացքում «ՌԴ Օրենբուրգի մարզի տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն և ղեկավարել այն»:
Այդ ժամանակ Ռաշիդ Խաչատրյանը Ռուսաստանում չէր, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց: 2007 թվականի մայիսին նա հայտնաբերվեց Երևանում և կալանավորվեց մեր իրավապահների կողմից: Նրանց ձեռքն էին ընկել Օրենբուրգի ընկերների հետ Ռաշիդի հեռախոսազրույցների ձայնագրությունները: ՌԴ գլխավոր դատախազությունը դիմեց մեր համանուն գերատեսչությանը, միջնորդելով ՌԴ քրեական հետապնդման մարմիններին հանձնել Ռաշիդ Խաչատրյանին: Սակայն վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքարկեց այս որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան և խնդրեց նրան անհապաղ ազատել կալանքից՝ նշելով, որ Ռ. Խաչատրյանի հանձնման թույլտվությունը տրվել է ներպետական և միջազգային իրավական նորմերի խախտումներով: «Հանձնման որոշումը միանշանակ անօրինական էր, քանի որ Ռուսաստանում նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել:
Ընդ որում, այն ժամանակ, երբ որ նա Օրենբուրգի մարզի վեցերորդ վարչությունից էր դուրս գալիս: Նաև նրա տան վրա նռնականետով էին կրակել,- ասում է Լուսինե Սահակյանը: Այդ ժամանակ ընտանիքը, փոքր երեխան տանն էին: Հանձնման հարցերը քննարկելիս տեխնիկական հարցեր կան՝ քաղաքացի է, թե ոչ, հանցանքի վաղեմության ժամկետը լրացել է, թե ոչ, կա՞ արդյոք խոշտանգման վտանգ, կյանքի սպառնալք կա՞, թե՞ ոչ, հանձնման երկրում մահապատիժը գործո՞ւմ է, թե՞ չէ: Եթե կա կյանքին սպառնալիք, ապա և եվրոպական կոնվենցիայով, և Մինսկի կոնվենցիայով հանձնումն արգելվում է:
Հրապարակ
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.