«Հայ-ռուսական համագործակցության» առնվազն վերջին տասնամյակի փորձն ապացուցում է, որ օրինազանց զինծառայող, ռուսական բանակից մի քանի անգամ փախուստի փորձ կատարած, հետն էլ մանր-մունր զանցանքների համար իրավապահների ուշադրությանն արժանացած զինծառայող Պերմյակովը, որին որպես պատիժ ծառայության են ուղարկել Գյումրի, բացառություն չէ: Հայաստան աշխատանքի են նշանակվել ռուսական պաշտոնական «պերսոնալի» ամենաանհաջող կադրերը, նրանք, ովքեր տարատեսակ խախտումների համար հեռացվել են Ռուսաստանի պետական մարմիններից և աքսորվել մեր խեղճ ու կրակ «գուբերնիան»:
Նրանց թվում էր, օրինակ, ազգությամբ թաթար (ինչպես և Պերմյակովը՝ Ս.Ս.) «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, որը ղեկավարում էր երկաթուղին 2008 թվականից: Հայաստանում նրա PR բաժինը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Շայդուլինը փորձառու կառավարիչ է, մինչդեռ ժամանակին մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյայի՝ ահաբեկիչների հետ կապերի մասին: Մինչ Հայաստան գալը նա Սվերդլովյան երկաթուղու ղեկավարն էր և պաշտոնից հեռացվեց 2007 թվականի մարտին տեղի ունեցած խոշոր վթարներից հետո: Իսկ 2005-ին նրա ղեկավարած հիմնարկում 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս էր հայտնաբերվել, և ահա այս «փայլուն գործիչը» և «ուժեղ կառավարիչը» «աքսորվեց» Հայաստան, որից հետո սկսեց «քցել» հայ գործարարներին:
Ոչ պակաս «փայլուն» աշխատանքային կենսագրություն ունի նաև Եվգենի Գլադունչիկը, որը 2002-2011թթ. գլխավորում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, և որի դեմ 2006 թվականին վերջինիս գլխամասային ընկերության՝ ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի ղեկավարության պահանջով քրեական գործ հարուցվեց: Խոսքը ֆինանսական չարաշահումների մասին էր: Հետագայում այն կարճվեց, սակայն Գլադունչիկին, այնուամենայնիվ, հեռացրին «ցանցերից»: Նրա հաջորդի՝ «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի օրոք բացահայտվեցին Գլադունչիկի օրոք ստեղծված ֆինանսական մախինացիաների սխեմաները: «Ցանցերում» իրավապահներն ստուգումներ սկսեցին, և «ՀԷՑ»-ի ու վերջինիս հետ համագործակցող ընկերությունների միջև կեղտոտ գործարքների հետքեր հայտնաբերվեցին: Այդ գործարքների հետևանքով 2009-2011 թվականներին հայկական էլցանցերից մոտ 30 մլն դոլար էր դուրս բերվել՝ տարատեսակ կոռուպցիոն սխեմաներով: Բայց քննությունը մնաց անհետևանք: Գլադունչիկը կրկին չոր դուրս եկավ ջրից: Իսկ Բիբինը կադրային կրճատումների սկանդալի մեջ հայտնվեց ու ՀԷՑ աշխատակիցների բողոքի թիրախը դարձավ:
Հաջորդ հեղինակազրկված պաշտոնյան, որին ուղարկեցին Հայաստան, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էր: Նրա նշանակումը նույնպես պատժի յուրահատուկ ձև էր: Մինչ այդ նա դեսպանի առաքելություն էր իրականացնում Վրաստանում, որտեղ դիվանագիտական մեծ սկանդալի մեջ ընկավ: 2007 թվականին, երբ Ռուսաստանն օգնում էր վրացական ընդդիմությանը՝ նախագահ Սահակաշվիլու դեմ ցույցեր կազմակերպել, Վրաստանի իշխանությունները հրապարակեցին վրաց ընդդիմադիրների և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կովալենկոյի միջև բանակցությունների գաղտնալսումները, որոնք ապացուցում էին, որ դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին: Այս խայտառակ սկանդալից հետո Կովալենկոյին արտաքսեցին Վրաստանից, հայտարարելով նրան անցանկալի անձ այդ երկրում:
Հետագայում Կովալենկոն աքսորվեց Հայաստան, որտեղ նրա դիվանագիտական առաքելությունը նույնչափ անփառունակ ավարտ ունեցավ՝ նա կազմակերպեց Կրեմլի խոսափող, իշխանական լրագրող Դմիտրի Կիսելյովի այցը ՀՀ ԱԺ, որի ընթացքում վերջինս իր կայսրական բարձունքից վիրավորական արտահայտություններ էր արել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, ինչպես նաև դժգոհել, որ Հայաստանում ռուսերենը քիչ է տարածված: Մի սկանդալ էլ այստեղ պայթեց, և խայտառակված Կովալենկոյին հետ կանչեցին Մոսկվա:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.