Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ, խոսելով գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, չմոռացավ նաև նախկին վարչապետին, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանին հիշողների, այս անգամ՝ լավով:
«Ես եղել եմ այն քաղաքական գործիչը, ով միշտ պաշտպանել է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը հետճգնաժամային քաղաքականության հարցում լուրջ քայլեր կատարեց: Ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որ ձևավորվեց հետճգնաժամային ժամանակահատվածում, ռազմավարությունը, ընդհանրապես, ճիշտ էր ընտրված: Շատերը նրան քննադատում են, թե Տիգրան Սարգսյանը չկարևորեց, որ ճգնաժամը կարող էր Հայաստան գալ: Միգուցե: Բայց այնքան կարևոր չի՝ ճգնաժամը եկավ, թե չեկավ, որքան կարևոր է, թե ինչ դասեր մենք քաղեցինք ճգնաժամից, և արդյոք էդ դասերը մեզ կօգնե՞ն վաղը, մյուս օրը, եթե դրանք իրականացնենք՝ հաջորդ ճգնաժամի ալիքին պատրաստ դիմագրավելու համար: Այս տեսակետից Տիգրան Սարգսյանի կառավարությունն ահագին գործ է կատարել»,-իր խոսքում ասաց իշխանական պատգամավորը:
Գործող վարչապետն էլ իր ձևի մեջ է յուրատեսակ քաղաքականություն մշակել՝ ճգնաժամից դուրս գալու համար: Նա անձամբ այցելում է խանութներ ու տեղում իր ձեռքով իջեցնում անհարկի թանկացած գները: Այս առումով Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ գների իջեցումը, ի վերջո, ո՞ւմ հետևողականության արդյունքն էր՝ անձամբ վարչապետի՞, թե՞ նախագահի, ինչպես վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունների»,-ասաց նա ու շարունակեց. «Իշխանության մեջ վարչապետն իր մասով, նախագահն իր մասով պատասխանատվություն են կրում ստեղծված սոցիալական, քաղաքական իրավիճակի համար և յուրաքանչյուրը՝ իր դիրքորոշմամբ: Այո, հանրապետության վարչապետը բոլոր հրատապ հարցերի շուրջ խորհրդակցում է նախագահի հետ, նրա հետ համաձայնեցնում իր քայլերը:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.