Հուլիսի սկզբին որպես «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ գրավոր հարցում էի մուտք արել Երեւանի քաղաքապետարան: Մի քանի օր անց ինձ զանգահարեցին Տրանսպորտի վարչությունից եւ ասացին, որ իմ պահանջած տեղեկատվությունը մեծ ծավալի է եւ ինչպես օրենքն է նախատեսում, ես պետք է վճարեմ փաստաթղթերի պատճենահանման գումարը:
Հայտնեցի, որ պատրաստ եմ կատարել օրենքի պահանջը: Քաղաքապետարանն իմ դիմումը մակագրել էր «Երեւանտրանս» ՓԲԸ-ին, ինձ էլ տեղեկացրել էին, որ պետք է այնտեղ վճարում կատարեմ եւ ստանամ իմ փնտրած տեղեկատվությունը, այն է` Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների չվացուցակները, որը հնարավորություն կտա պարզել, թե հանրությանը սպասարկող տրանսպորտը որքանով է հետեւում սահմանված ժամանակացույցին:
Երեք օր անց այցելեցի «Երեւանտրանս» ՓԲԸ:
Դիմումս տեղ էր հասել, սակայն մնացել էր գրանցամատյանում, քանի որ պատասխանատու պաշտոնյան այն չէր էլ վերցրել: Իմ ներկայությամբ ոմն Դադասյան կամ Դադայան, ով չներկայացավ, թե ինքն ով է, կարդած դիմումս, ապա ասաց, թե իրենք չեն պատասխանելու դիմումին: Ինձ էլ խորհուրդ տվեց զանգահարել քաղաքապետարան եւ նրանցից պահանջել տեղեկատվությունը, քանի որ դիմումս այնտեղ եմ մուտքագրել:
Զանգահարեցի քաղաքապետարան, ասացին, թե ինձ գրավոր պատասխան են ուղարկել փոստով, իսկ երբ պարզեցին, որ ես չեմ ստացել, ասացին, որ մոտենամ «Մեկ պատուհան» կոչվող բաժնին եւ այնտեղից ստանամ: Տրանսպորտի վարչության պետի ստորագրությամբ գրավոր պատասխանի բովանդակությունը նույնն էր, ինչ ինձ հեռախոսով էին ասել. «Դուք կարող եք դիմել «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը` 30-օրյա ժամկետում ստանալու պահանջվող տեղեկատվությունը»:
Հենց քաղաքապետարանից զանգահարեցի Տրանսպորտի վարչության պետին: Հեռախոսին պատասխանող կինը պարզեց, թե ինչու եմ զանգահարել եւ ասաց, թե պետք է կատարողին զանգեմ-տեղեկացնեմ, նա էլ կմոտենա պետին:
Ամբողջ օրը փորձեցի հեռախոսով կապվել իմ հարցման պատասխան գրությունը կազմած Կարեն Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն:
Աշխատանքային օրվա վերջին զանգահարեցի Տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետին, որպեսզի նրանից պարզեմ, թե նման իրավիճակում ես ումից կարող եմ տեղեկատվություն ստանալ:
Վարչության պետ Արթուր Գեւորգյանը հենց սկզբից ոչ բարեհամբույր էր խոսում ինձ հետ, ես ստիպված եղա նրան ավելի քան 3 անգամ խնդրել, որպեսզի ինձ «Դուք»-ով դիմի, քանի որ ինքս էլ նրան այդպես էի դիմում:
«Երիտասարդ, դու քանի տարեկա՞ն ես»,- վարչության պետի հարցադրումը եւս հարգալից չէր: Պատասխանեցի, որ հարգանքը տարիքով չեն չափում եւ որ ցանկացած քաղաքացու հետ պետք է հարգալից վերաբերվել:
Սակայն չինովնիկը ոչ մի կերպ չհամակերպվեց այն մտքին, որ «իր տղայի տարիքի երիտասարդի հետ» պետք է «Դուք»-ով խոսի: Իսկ երբ արդեն պահանջեցի, որ ինձ «Դուք»-ով դիմի, Արթուր Գեւորգյանը պարզապես սկսեց գոռալ: Նա ավելի ու ավելի էր ձայնը բարձրացնում, ես էլ` նրան համաչափ:
Երբ ասացի, որ ցանկանում եմ ձայնագրել մեր հեռախոսազրույցը, չինովնիկը մի փոքր հանդարտվեց եւ կրկնեց այն, ինչ հենց սկզբից էր ասում` իրենց վարչությունը կապ չունի «Մեկ պատուհան»-ում մուտքագրված դիմումների հետ:
Այստեղ էական էր ոչ թե պատասխանը, այլ թե ինչպես այն մատուցվեց ՀՀ քաղաքացուն, որը տեղեկատվություն էր փնտրում:
Տեսնե՞ս Արթուր Գեւորգյանը պարզել է Երեւանի քաղաքապետի տարիքը: Եթե պարզվի, որ Կարեն Կարապետյանը նրա կրտսեր եղբոր տարիքին է, գո՞ւցե նրան էլ «դու»-ով դիմի:
Բոլոր միջին եւ ցածր կալիբրի չինովնիկներին, ի դեմս Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետի, ցանկանում եմ հիշեցնել, որ իրենք աշխատավարձ են ստանում ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացող պետական բյուջեից, ուստի եւ պարտավոր են հարգալից սպասարկել հասարակությանը:
ՀԳ – Հիշեցնեմ, որ Արթուր Գեւորգյանն ընդգրկվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամսյակային «Սեւ ցուցակում», քանի որ նրա ղեկավարած վարչությանն ուղղված իմ գրավոր հարցումը մնացել էր անպատասխան: Վարչության պետը ծանր էր տարել` տեսնելով իր անունը սեւ ցուցակում եւ հավանաբար մինչեւ մեր զրույցը լավ հիշում էր, որ այդտեղ է հայտնվել Արման Ղարիբյանի «շնորհիվ»:
ՀՀ քաղաքացի
Արման Ղարիբյան
Լուսանկարում` հարգարժան Արթուր Գեւորգյանն է
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.