«Ֆինանսական բուրգի» գործով տուժողներից մեկը՝ Արտակ Գալստյանը բավականին հետաքրքիր կենսագրություն ունի է: Բանն այն է, որ Արտակ Գալստյանը տարիներ առաջ անցել է ևս մեկ քրեական գործով, որի համար սակայն պատասխանատվության չի ենթարկվել՝ գործը կարճվել է:
Սակայն այս մասին ավելի ուշ:
Երեկ դատարանում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը՝ Արտակ Գալստյանի նախկին ընկերն, http://www.armversion.am/?p=131234 ասել է.
«Այս ամենի համար, ինչ կատարվում է իմ հետ, մեղավորն Արտակ Գալստյանն է: Արտակը կատարում է պատվեր: Նա ասել է, որ իր մեջքին կանգնած է Վանո Սիրադեղյանը, ներկայացել է որպես Վանոյի աջ ձեռքը: Ինքն ասում էր՝ Վանոն մեջքիս կանգնած ա, իրանից բացի նենց մարդիկ են կանգնած: Որտեղ նստում, հելնում էր, ասում էր՝ Վանոյի Արտակն է: Ու ինքը տենց շատ տեղեր ա հարցեր լուծել, ասում էր՝ Վանոյի հետ սկայպով խոսում էր, նա կարգավորում էր ամեն ինչ: Արտակը ստեղծել է հանցավոր խումբ, իմ ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ է քանդել: Այս բուրգ կոչեցյալն ինքն է ստեղծել, ինձ քննիչներն են ասել, որ հատուկ քննչականում իրեն «բուրգի ճարտարապետ» են ասում: Ինքն ա ստեղծել բուրգը, այնպես արեց, որ խլեց իմ հանքը, ես այսօր հայտնվեցի այս կարգավիճակում: Ինձ սարքեց խարդախ այն դեպքում, որ ինքն է խարդախ»,-ասաց ամբաստանյալը:
Թե իրականում ո՞վ է Արտակ Գալստյանը և ինչո՞վ է զբաղվել, իրավապահների պարզելու գործն է, սակայն անցյալ տարի «Հայկական Վարկածին» դիմած քաղաքացի Անահիտ Եգանյանը նրա զոհերից է և 5 տարի ապարդյուն արդարություն է փնտրել. http://www.armversion.am/?p=97980
Անահիտի բաց նամակը, որով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, թե ինքը Արտակ Գալստյանի և նրա շրջապատի զոհն է, մնաց անարդյունք:
«Ասում են՝ մարդիկ տուժում են իրենց խելքից: Ընդունում եմ, բայց ես ապրում եմ պետության մեջ, որտեղ բոլորը չէ, որ կարող են խելացի ու հաշվենկատ լինել: Ուրեմն ի՞նչ, ես պետք է մնամ փողոցում, եթե խարդախների մի խումբ չարաշահել է իմ վստահությունը և տիրացել բնակարանիս» — գրում է Անահիտը:
«Իսկ նախապատմությունը հետևյալն է. 2009 թվականին նախկին ընկերս՝ Արման Կոլյայի Համբարձումյանը, որն աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունում, չարաշահելով իմ վստահությունը, իր ընկերների հետ խմբակային խարդախությամբ ինձանից խլել են իմ բնակարանը (ք. Երևան, Դեմիրճյան 29 շ., 9բն): Արմանն ինձ ստիպել է բնակարանս գրավ դնել և վարկ վերցնել,ասելով, որ դրա մի մասով կմարի իր պարտքը, իսկ մյուս մասը կվերանորոգենք բնակարանը և կհանձնենք վարձակալության:
Արմանը բերել է իր ընկերներին, որից Արտակ Գալստյանից վերցրել է 40.000 ԱՄՆ դոլար, իբրև իր մյուս ընկերոջ՝ Արման Վարտիկյանի հետ պետք է կանխավճար մուծի որևէ բանկում, որպեսզի դասավորի հիփոթեքային վարկ՝ իր մյուս ընկերոջ՝ Արտաշի անունով:
Երբ ես հասկացա, որ խաբված եմ, դիմեցի ոստիկանության ՔԳՎ: Այդ ժամանակ Արտակն (նա ինձ սպառնաց, թե՝ ինքը Վանոյի Արտակն է ու իր դեմ խաղ չկա) ու Արմանն ինձ սպառնացին՝ ասելով, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, ինձ այնպես կվերացնեն, որ հետքս էլ չեն գտնի, իսկ եթե բողոքս հետ վերցնեմ, նրանք իմ բնակարանն ինչ -որ ժամանակ հետո, հետ կվերադարձնեն ինձ»:
«Հարգելի դատախազ ՝որպես արդարադատության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, հուսով եմ որ դուք կվերականգնեք արդարությունը և թույլ չեք տա ոտնահարելու իմ իրավունքները՝ հանցագործներին չպատժելով, միայն այն բանի համար, որ խարդախները համակարգի աշխատողներ են կամ ընդամենը համակարգի շուրջը համախմբված ճարպիկներ» — հույս ուներ Անահիտը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.