Ըստ ռուսական Regnum գործակալության, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային փաստաթղթերի կեղծման և դրանցից ձերբազատվելու փորձերն արտացոլված են սկանդալային WikiLeaks կայքի հրապարակումներում։
Լիբանանյան «Ջումհուրիա» թերթը գրել է, որ 2004 թվականի հուլիսի 12-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից Պետդեպարտամենտ է ուղարկվել N04ISTANBUL1074 հաղորդագրությունը, որում ներկայացված են անմիջականորեն այդ խնդրին առնչվող թուրք և օտարազգի պատմաբանների մեկնաբանություններն ու վկայությունները։ Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը Հայոց ցեղասպանության խնդիրն է և Թուրքիայի կողմից դրա ճանաչումը։
Հայկական սփյուռքը հավաքել է բազմաթիվ վկայություններ ու փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ «թուրքական կառավարությունը նախապես պլանավորել և 1915-1916 թվականներին ոչնչացրել է Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան 1 միլիոն հայերի»։
Իր հերթին Թուրքիան հրապարակել է տվյալ իրադարձություններին առնչվող իր համար շահեկան մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց՝ մի քանի հարյուր հազար հայեր բռնագաղթեցվել են՝ ի պատասխան «բազմաթիվ թուրք-մուսուլմանների դաժան սպանությունների», որոնց հեղինակը եղել են «հայ զինյալները»: «Հայկական կողմը խնդիրներ չունի», քանի որ ի հավելումն հազարամյա պատմության ու հարուստ մշակութային ժառանգության, «1915 թվականի աղետալի իրադարձությունները հանդիսանում են ժամանակակից ինքնության կարևոր տարր»,- նշված է դիվանագիտական հաղորդագրության մեջ:
«Թուրքական ինքնության աջակցության» հարցում Թուրքիայի մոտեցումը ավելի բարդ իրավիճակում է:«Անգամ այսօր համարվում է, որ ինչպես պետության ցանկացած ներկայացուցչի, այնպես էլ փոփոխվող կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրագործված որևէ սխալի ընդունումը կասկածի տակ կդնի երկրի սահմաններն ու մարդու իրավունքները, ինչպես նաև հայերի կողմից պահանջվող փոխհատուցման հարցում կթուլացնի Թուրքիայի դիրքորոշումը»։
Հայ և օտարազգի պատմաբանները մատնանշում են թուրքական կառավարության քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ ամեն գնով խոչընդոտում է ազատորեն սեփական արխիվներ ներթափանցելու գործընթացը:
Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը 1970-1980-ական թվականներին բազմիցս դիմել է ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ ընդգծելով, որ թուրքական արխիվների ղեկավարությունը բազմիցս հայտարարել է «չլիազորված և թշնամաբար տրամադրված օտարազգիների կողմից փաստաթղթերի կիրառման պաշտպանության անհրաժեշտության» մասին։ Սակայն, հետազոտողների վկայությամբ՝ «Հայկական հարցին» անմիջականորեն առնչվող ավելի քան 70 միլիոն փաստաթղթեր ինդեքսավորվել են, և թուրք չինովնիկները խոչընդոտում են դրանց ստացմանը։
Թուրքիայի Ազգային արխիվի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Յուսուֆ Սարընայը ԱՄՆ հյուպատոսարանի դիվանագետներին հայտարարել է, որ արխիվ ներթափանցելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության վիզան:
Թե՛ հայ, թե՛ այլազգի հետազոտողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում արխիվային փաստաթղթերի պահպանման ու ամբողջականության վերաբերյալ։ Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականներ խոստովանում են, որ պատմական ճշմարտության կեղծման առաջին փորձը ձեռնարկվել է 1919 թվականին, իսկ արխիվից մի շարք կարևոր փաստաթղթեր հափշտակվել են 1918 թվականին՝ նախքան դաշնակից զորքերի կողմից Ստամբուլի օկուպացիան:
Ըստ Բերքթայի, կարևոր փաստաթղթերի երկրորդ «մաքրման» գործընթացն իրականացվել է այն ժամանակ, երբ Թուրգութ Օզալն արխիվները բացելու մտադրություն է հայտնել։ Վերջինս տվյալ ժամանակահատվածում արխիվում աշխատող Բերքթային պատմել է իր «հաջողությունների» մասին. «Ես իրոք պատառոտեցի հայերին»։
Այդ նույն համատեքստում արտահայտվել է նաև Թուրքիայում ԱՄՆ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Թոնի Գրինվուդը՝ ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնատար անձանց տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորականների խումբն արխիվում իրականացրած հետազոտության ժամանակ փաստաթղթերի ստուգում է անցկացրել։
Մի շարք թուրք պատմաբաններ վստահեցնում են, որ արխիվի ներսում ընթանում է «Հայկական հարցին» առնչվող փաստաթղթերի մաքրման անդադար գործընթաց։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.