Նոյեմբերի 28-ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ:
Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նիստին ներկա էին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, մարզային հանձնաժողովներիների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր՝ տարբեր գերատեսչություններից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների կողքին կարևորագույն համարեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը:
«Որևէ տարբերակված մոտեցում չպետք է ցուցաբերվի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նրանք պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ, իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության ապահովումն է: Վստահ եմ, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը այս առումով առաջիկայում կապահովի շոշափելի հաջողություններ»,-նշեց նախարարը:
Նիստին զեկույցներով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, «Save the children» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մուշեղ Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Զեկուցողներն իրենց ելույթներում անդրադարձան հաշմանդամության ոլորտում առկա խնդիրներին, առաջարկվող լուծումներին, ներկայացրեցին վիճակագրություն: Հնչեցին նաև հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին հասարակական տրանսպորտի անհարմարություններին, թեքահարթակների բացակայությանը, ավտոկանգառներում հաշմանդամության ունեցող անձանց մեքենաների կայանատեղերին: Ներկայացվեց նաև «Lifeե ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը, մասնագիտացում ստացած հաշմանդամների թիվը տարբեր մարզերում և նրանց զբաղվածությունը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2008թ-ի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ: Այն խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է: Նույն որոշմամբ սահմանվել է նաև սույն հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը և այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լինի հանձաժողի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Նույն օրը Մոսկվայի տանը բացվել էր «Ես աշխատում եմ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված լուսանկարներում հաշմանդամություն ունեցող անձինք էին, ովքեր արդեն ունեն աշխատանք և աշխատում են տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն էր:
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.