ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Բացելով լսումները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասել է, որ նախատեսվում է քննարկել ոչ միայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, այլև ոլորտում առկա խնդիրները:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ թեև վերոնշյալ օրինագծով առաջարկվող լրացումն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն, այդուհանդերձ ոլորտում կան խնդիրներ, որոնք քննարկման և կարգավորման կարիք ունեն:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ օրինագծով կառավարությունն առաջարկել է թույլատրել, որպեսզի տեղական հարկեր, տուրքեր և վճարներ վճարելու համար պարտադիր չլինի հանրային ծառայությունների համարանիշ ունենալու՝ օրենքով սահմանված դրույթը, քանի որ դժվարություններ և բարդություններ են ստեղծվում այն քաղաքացիների համար, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ, հետևաբար չեն կարողանում կատարել սահմանված վճարումները,որի հետևանքով համայնքային բյուջեները մնում են դատարկ: Նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Նախագծի համաձայն՝ թույլատրվելու է մեկ տարի համայնքային բյուջեներ մուտքագրել հարկեր, տուրքեր և վճարներ՝ առանց հանրային ծառայության համարանիշ ունենալու:
Ինչպես ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկին՝ թույլատրելու ՀՀ առևտրային բանկերին՝ տեղական հարկեր, տուրքեր և վճարներ ընդունել քաղաքացիներից առանց հանրային ծառայությունների համարանիշի առկայության:
Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման, դրա անհրաժեշտության և հակառակի՝ ոչ անհրաժեշտ լինելու վերաբերյալ ելույթներ են ունեցել և համակարգային խնդիրներին անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի համայնքապետ Վանիկ Հարությունյանը: Բոլոր զեկուցողները կարևորել են հանրային ծառայությունների համարանիշի անհրաժեշտությունը, սակայն նաև նշել, որ օրենքի կիրառման հարցում կան թե վարչական, թե ֆինանսական, թե տեխնիկական ու համակարգային դժվարություններ, որոնց կարգավորման համար ժամանակ է անհրաժեշտ:
Հաշվի առնելով հասարակության անիրազեկվածությունը՝ զեկուցողները պարզաբանել են, որ հանրային ծառայությունների համարանիշը որևէ առնչություն չունի ոչ սոցիալական քարտերի, ոչ նույնականացման քարտերի, ոչ անձնագրերի հետ. քաղաքացիներն այն կարող են ստանալ իրենց դիմումի համաձայն՝ կամավորության սկզբունքով: Ինչպես նկատել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վելուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և փոփոխման ենթակա չէ. այն ծառայում է անձի նույնականացմանը և տվյալների բազայի պահպանմանը, ինչը կարևոր գործիք է պետության անվտանգության համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառումն անհրաժեշտություն է, քանի որ այն նույնականացնում է մարդկանց, ինչի շնորհիվ բացառվում են կեղծիքները: Ըստ նրա՝ մինչ այս համակարգի ներդրումը շատ-շատերը 4-5 տեղից թոշակ կամ նպաստ էին ստանում՝ ահռելի վնասներ հասցնելով պետական բյուջեին: Անդրադառնալով նախագծին՝ նա անհրաժեշտ է համարել գտնելու այնպիսի լուծում, որի արդյունքում չտուժեն համայնքային բյուջեները, և կայանա հանրային ծառայությունների հանարանիշի համակարգը:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ նշելով, որ ելույթներում և հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան համակարգի կայացման համար:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.