Երևան քաղաքի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 26-ի նիստում սկանդալ է եղել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը՝ լքելով դահլիճը: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:
Նա նշել է, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 2015թ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի 1782 աշխատակիցների մինչև 15 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու հարցը: Քննարկման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացրել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ սոցիալական այսպիսի լարված և սուղ բյուջեի պայմաններում անընդունելի է այդ փոքր եկամուտները ամբողջությամբ ուղղել միայն աշխատավարձերի բարձրացմանը: «Տարոն Մարգարյանը չթողեց ավարտեմ խոսքս, չթողեց նույնիսկ ասեմ, որ դեմ ենք քվերակելու, ինձ իմպերատիվ զրկեց ձայնից:»,-ասել է նա:
Այնուհետև, ըստ տիկին Պողոսյանի, Ֆինանսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքապետը հայտարարում են, որ խոսքը 7000 համայնքային աշխատակիցների մասին է, ինչը հարցեր է առաջացնում, քանի որ որոշման նախագծում ընդամենը 1782 աշխատակից է նշված եղել: Քվեարկությունից առաջ Թամարա Պողոսյանը կանոնակարգով իրեն վերապահված ձայնի իրավունք է խնդրում, որպեսզի պարզաբանի այդ թյուրիմացությունը, սակայն այս անգամ ևս նրան ձայն չեն տալիս: Փոխարենը, Թամարա Պողոսյանի փոխանցմամբ, քաղաքապետը իրեն ասում է, թե գնացեք հրապարակում միտինգ արեք:
Այնուհանդերձ, քվեարկությունը տեղի ունեցավ, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց և դրանից հետո մեկ անգամ ևս վարման կարգի վերաբերյալ փորձեց պարզաբանում մտցնել, սակայն այս անգամ ևս Տարոն Մարգարյանը թույլ չտվեց նրան խոսել: Ի պատասխան բողոքի՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ավագանու նիստը՝ լքելով դահլիճը: Թամարա Պողոսյանը իր վրդովմունքը հայտնեց, որ նման լուրջ փաստաթուղթը կարող են խեղաթյուրել և ճշտումներ մտցնելու հնարավորություն չտալ, մի ամբողջ խմբակցության իմպերատիվ ձևով զրկել ձայնից:
news.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.