Ոչ իշխանական եռյակի քաղաքական պայքարը խորհրդավոր լռության փուլ է մտել: ԲՀԿ-ից մեկնաբանում են, թե զբաղված են արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու ՀԿ-ների հետ բանակցություններով: Միակ հայտնի իրադարձությունը դեկտեմբերի 10-ին կայանալիք ՀԱԿ-ի ամենամյա երթն է՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, որը միացյալ եռյակի օրակարգից բխող միջոցառում չէ:
Եվ մինչ նրանք կպատրաստվեն այս երթին, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ ընկավ՝ նոյեմբերի 21-ին ասուլիս հրավիրելով և հայտարարելով, որ պատրաստվում է դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում, 6-ին Վանաձորում և Գյումրիում սեպարատ հավաքներ անել: Սրանք եռյակում իր՝ ավելորդի կարգավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր են:
Եթե նման հայտարարություններ թույլ տային ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն, լրահոսը կհեղեղվեր եռյակի ապահարզանի վերաբերյալ վերլուծություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնագործունեության կապակցությամբ արձագանք գրեթե չկա: Անգամ նրա առաջարկած հռչակագիրը լուրջ չընդունեցին, ուստի «Ժառանգության» առաջնորդն անցավ վճռական գործողությունների: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, եռյակում միասնական օրակարգ չկա. «Միաժամանակ պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, հոկտեմբեր ամսին եղել են հրապարակային երկու հավաքներ, ինչպես գիտեք, շատ լավ հավաքներ, որից լիցքավորվել է ժողովուրդը, և դա համարում եմ արժեք, որը պետք է պահպանվի, բայց, միաժամանակ, մենք պիտի ունենանք այդ տղամարդկությունը, շիտակությունը՝ ասելու համար, որ որոշ հարցեր կան, որոնք մնում են բաց:
Հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը: Չկա վերջնական համաձայնություն ոչ հռչակագրի հուշագրի վերաբերյալ, ոչ էլ հրապարակային գործունեության մասին»: Հովհաննիսյանի սրտնեղումներին հետևց ԲՀԿ-ի արձագանքը. «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում»: Նկատելի է, որ «Ժառանգության» մնալը կամ հեռանալը եղանակ չի փոխում եռյակում, ավելին՝ տուժողը հենց «Ժառանգությունն» է լինելու. դուրս գա, որ ի՞նչ անի:
«Ժառանգության» անդամները երեկ խուսափում էին կարծիք հայտնելուց, տեղյակ չէին կամ չէին հասկանում առաջնորդի ծրագրերի իրական պատճառը, նպատակն ու հեռանկարները: «Որևէ մեկնաբանություն Հովհաննիսյանի ելույթի վերաբերյալ չեմ անելու, ինքը խոստացել է առաջիկա 7 օրվա ընթացքում խոսել: Ես իմ կարծիքը շատ ազատորեն արտահայտում եմ մեր վարչության նիստում, բայց լրագրողների համար կխոսի պարոն Հովհաննիսյանը»,-հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ԲՀԿ ոչ թափանցիկությունը քննադատող կուսակցությունում աշխատում են նույն ձեռագրով: Կարելի՞ է ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գաղափարական տարաձայնություններ ունի մյուս առաջնորդների հետ և առանձին պայքար մղելու տակտիկա է մշակում: «Ինքը կմեկնաբանի իր ասածներն առաջիկա 7-10 օրվա ընթացքում»:
Եռյակի միասնական օրակարգից քաջատեղյակ Միքայել Մելքումյանը չի բացառում, որ Րաֆֆու առաջարկած հռչակագիրը դեռ կքննարկվի: «Նախ պետք է մտնի եռյակի օրակարգ, քննարկվի, նոր ընդհանուր հայտարարի կգանք: Սա չի նշանակում, որ ամեն մի կուսակցություն պիտի իր գործունեությունը դադարեցնի»: Մելքումյանը նրա պահանջների բովանդակությունը չցանկացավ քննարկել. «Հակասությունները մի կողմ են դրվել, ու կոնկրետ հարցերի շուրջ ենք միավորվել, որը չի հակասում ռազմավարական խնդրի լուծմանը: Ես խնդիր չեմ տեսնում, որ այդ հակասություններն են նման որոշման տեղիք տվել:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.