Ամեն դեպքում` շնորհակալ ենք Աստծուց
Հացի համար հանապազօրյա…
Բայց…Երդվում եմ, շատ կարևոր մի բան կա
Այստեղ` երկրի վրա…
Հենց թեկուզ այն, որ արևը
Տաքացնում է բոլորին հավասարապես:
Ոմանք ամուսնանում են, ոմանք էլ` հենց այնպես…
Որքան ինձ հիշում եմ, միշտ` ժամանակ առ ժամանակ սիրել եմ լսել Բորիս Գրեբենշիկովին ու նրա «Ակվարիում» խմբին: Երբ ապրում էի Սանկտ-Պետերբուրգում, որը նաև ԲԳ-ի ծննդավայրն է ու նա էլ էնտեղ էր ապրում, միշտ պիտերյան բակերում նվագում ու երգում էին նրա երգերը: Տարիներն անցնում էին, և կյանքի փիլիսոփայությունը փոխվում էր, իսկ ԲԳ-ն մնում էր նույն փնտրողն ու անհանգիստը: Կա երաժշտության տեսակ, որն արվեստի շրջանակների մեջ չի մտնում, էդ երաժշտությունն անվանում են ուղղակի կյանքի ոճ, ապրելակերպ: Այդպիսին է ինձ համար «Ակվարիում»-ի երաժշտությունը:
Ինչո՞ւմն է ԲԳ-ի ֆենոմենը, որ նա առ այսօր պահանջված է ու արդիական, իսկ ԲԳ-ն ամենաձգող դեմքերից է երաժշտության մեջ: Իմ կարծիքով,դրա պատճառը սեփական կյանքի փորձի վերելքների ու անկումների, պարտությունների ու մոխրից հավերժական վերածննդի, կյանքի վերաիմաստավորման, ու վերջապես, սեփական ուղու փնտրտուքների( որի մասին էդքան շատ է խոսում բուդդայականությունը) վրա հիմնված նրա երգերի մարդկայնությունն ու կյանքի փիլիսոփայությունն է:
Հոկտեմբերի 31-ին «Բյուրոկրատ» նորաբաց գրատանը տեղի ունեցավ Բորիս Գրեբենշիկովի երգերի տեքստերի հայերեն ժողովածուի շնորհանդեսը, որի թարգմանիչը Արմեն Շեկոյանն է: Շեշտեմ, որ երբևիցե ԲԳ-ի տեքստերը ոչ մի լեզվով չեն թարգմանվել, առաջինը հայերենն է:
Իսկ երեկոյան արդեն Բորիս Գրեբենշիկովն ու «Ակվարիում» խումբը հանդես եկան «Красная река» նոր ծրագրով, որը ներառում էր 4 նոր երգ: ԲԳ-ն երգեց նաև «Поезд в Огне» հիթը, որը վերջին 20 տարվա ընթացքում կենդանի կատարմամբ առաջին անգամն էր հնչում:
«Արմեն Շեկոյանը խորը հայկական երևույթ է, իսկ Գրեբենշիկովը՝ նույնքան խորը ռուս: Քանի որ ես կարդում եմ մեկին ու լսում մյուսին, գիտեմ, որ նրանք անհամատեղելի երևույթներ են, սակայն այս գիրքը ցույց տվեց, թե ինչպես կարելի է համատեղել անհամատեղելի ու համատեղելի երևույթները»,- ասաց գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
Նախագիծը իրականցվում է Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի կարծիքով, ԲԳ-ն ռուսական ռոքի ամենալուրջ երևույթն է, նրա երաժշտության ներքո մի ամբողջ սերունդ է կրթվել, և նա ուրախ է, որ այժմ ԲԳ-ի տեքստերը կան հայերենով:
ԲԳ-ն քչախոս էր, իր իսկ բառերով՝ «Ալարկոտ և ուրախ, որ գտնվում եմ Հայաստանում»:
Ճիշտն ասած, երբ գնում էի շնորհանդեսի, հաստատ որոշել էի, որ ամեն գնով պետք է զրուցեմ ԲԳ-ի հետ, չէ՞ որ ես այն քչաթիվ հայերից եմ, ովքեր նույն քաղաքում երկար ապրել են նրա հետ, ես նույնիսկ մշտապես հաճախել եմ նրա տան դիմացի «Կոշկի» սրճարանը: Բայց երբ ես մոտացա գրքով, երբ Արմեն Շեկոյանն ինձ ներկայացրեց որպես արձակագրի, ԲԳ-ն, հավանաբար անունս լավ չլսելու հետևանքով ինձ հարցրեց՝ «Ո՞ւմ մակագրեմ», ես ասացի՝ «Ուղղակի Լյուսյային, ինչպես ինձ անվանում են Պիտերում»… Ու պապանձվեցի, չնայած նրան, որ գիտեի և´ նրա հասարակ ու պարզ մարդ լինելու մասին, և´ որ ինձ հոգեհարազատ աշխարհայացք ունի՝ բուդդայական է: Մի խոսքով՝ ԲԳ-ի հետ զրույցս տապալվեց ինձ համար իսկ անսպասելի երկչոտությանս պատճառով:
Ու քանի որ էդքան էլ վստահ չէի, որ Շեկոյանն ինքն է որոշել թարգմանել ԲԳ-ին, զրուցեցի Սեդա Շեկոյանի՝ նրա դստեր հետ:
— Ո՞նց հորդ մոտ ծագեց էդ միտքը՝ թարգմանել ԲԳ-ին:
— Ես հեռվից գամ, ինքը մի 10 տարի առաջ, երբ որ պոեզիա էր գրում, պատահական ԲԳ լսեց ու դուրն եկավ, համ էլ քույրս՝ Օվսաննան էր շատ լսում: Հայրս ասում ա, որ առաջին անգամ Գրեբենշիկով լսել ա ռուս պոետ Մեժիրովի ամառանոցում պոկեր խաղալուց, բայց ես հիշում եմ, որ մի տաս տարի առաջ, երբ քույրս ու ես շատ էինք լսում ԲԳ, ինքն էդ ժամանակ ուշադիր լսեց, ու երևի ըտեղից հիշեց, որ ավելի շուտ էլ ա լսել:
Միտքը սենց ծագեց. էս ամբողջ նախագծի ղեկավարը Միքայել Մկրտչյանն էր, ով նույնպես ԲԳ-ի թունդ երկրպագուներից ա, իր հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ պետք ա ԲԳ թարգմանենք: Հետո էն դեր խաղաց, որ գիրքը նվիրվելու էր Պետերբուրգի հայ համայնքի 300 -ամյակին:
Ես պետք ա թարգմանեի, տենց էինք պայմանավորվել, որովհետև սկզբում տատանվում էին` Գրեբենշիկով թարգմանենք, թե Բրոդսկի, Բրոդսկու էսսեները, Բրոդսկու էսսեների տակից դուրս կգայի, բայց Գրեբենշիկով թարգմանելու ընթացքում հասկացա, որ ուժերս չեն ներում իր պոեզիան թարգմանելու համար ու հայրս օգնության հասավ, այսինքն՝ նա օգնության հասավ, նոր հասկացա, որ ուժերս չեն ներում, որովհետև տեսա իր ստացած արդյունքը, այլապես կարող ա մտածեի` իմ արածներն էլ վատ չեն:
Իմ չթարգմանելու պատճառներից մեկն էլ էն է, որ ընթացքում զգացի Գրեբենշիկովը էն պոետը չի, ում ես կարող էի լավ թարգմանել` գոնե իմ պատկերացմամբ լավ, բայց հայրս թարգմանելուց ահագին օգտվեց իմ արածներից, ոնց որ իմ արածներն իրեն բառարան ծառայեցին, որովհետև թարգմանածներիցս հետո բառարանի, կարելի է ասել, չի դիմել:
— Իսկ ինքը գո՞հ ա:
— Ինքը գոհ ա, բայց ոնց որ դեռ ժամանակ ա պետք, որ նորից մի հատ նայի, հիմա որ նայում ա իրա թարգմանածներին, ահագին օտարված ա նայում, ոնց որ մոռացած լինի շատ բաներ:
— Բացի բառարան լինելուց, էլ ինչո՞վ ես մասնակցել էս ամենին:
— Ես սրբագրեցի գիրքը, ինչ-որ առումով` խմբագրեցի, ասենք՝ բանաստեղծությունների հերթականությունը արեցի, որ ուրիշ հերթականությամբ դրվեր, կարող ա ուրիշ գիրք ստացվեր, մի խոսքով՝ բոլոր փուլերին գրքի հետ եմ եղել:
— Ի՞նչ ա քեզ համար ԲԳ-ի երաժշտությունը:
— Դա շատ ինտիմ հարց ա, ես չեմ կարող պատասխանել:
Լուսինե Վայաչյան
- 16:10Օպերայի շենքում ռեստորան բացելը շատ գովելի է. Արմեն Էլբակյան
- 14:005-ամյա Էլեն Ասոյանը Հայաստանը կներկայացնի Թուրքիայում կայանալիք «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» գեղեցկության մրցույթում
- 10:5210-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր (տեսանյութ)
- 17:17«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չեն արձագանքել ո՛չ սփյուռքի, ո՛չ էլ մշակույթի նախարարությունները
- 10:47Գնահատանքի երեկո Լոս Անջելեսում
- 11:34Ինչպե՞ս կավարտվի «Բախտաբեր» սերիալը, և ե՞րբ կլինի համանուն ֆիլմի պրեմիերան
- 15:14«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք
- 14:25Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»
- 12:15Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը
- 11:15MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղերի յուրօրինակ հանդերձները (լուսանկարներ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.