Ամենասուր հարցերից մեկն է ներկայումս հետևյալը. Ճոխ ավտոմեքենայի փող ունեք, Սանահինը վրանորոգելու փող չունե՞ք: Միանգամայն օրինավոր հարցադրում է, քանզի Մայր աթոռը 309 հազար դոլարի 6 շքեղ ավտոմեքենա է ձեռք բերել: Մինչդեռ Սանահինի վերանորոգման համար բավարար է դրա կեսը:
Պիտանի արդարացում չէ այն, որ այդ մեքենաները նվիրել է բարերար Սամվել Կարապետյանը: Նա նվիրել է այն, ինչը առավելագույնս պահանջված է եղել Մայր աթոռի կողմից: Եթե Էջմիածնում տիրում է ջիփամոլությունը, ապա դա ամենևին Սամվել Կարապետյանի մեղքը չէ…
Եվ ընդհանրապես, Սանահինի շուրջ տեղի ունեցածը հանրային տրամադրությունների ճշգրիտ ինդիկատոր է: Հանրային մեծ աղմուկ հանած «Չենք լռելու» նախաձեռնության շուրջ զարգացող իրադարձությունները դրա ցուցանիշն են: Մարդիկ վերջին 2 շաբաթում 2 հարց բարցրացրին, երկուսն էլ լուծեցին` և Գանձասարի պարսպի եվրափինաչիության հարցը, և Սանահինի վերակագնման շինարարությունը:
Երկու դեպքում էլ հարցը լուծվեց Հայաստանի թիվ 1 հոգևոր գործչի հեղինակության հաշվին: Եվ ավելորդ չէ համառոտակի անդրադառնալ Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտին: Հայ առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են հայության շուրջ 70 տոկոսը, և այդ փաստի հետ անհնար է հաշվի չնստել: Այսինքն` պիտի ընդունենք, որ մեր հայրենակիցների 70 տոկոսի կարծիքը արտահայտում է Գարեգին Բ կաթողիկոսը: Լավ թե վատ` դա այլ խնդիր է: Հիմա Սանահինի հարցով մարդն ասել է, որ մի քանի ամիս է, որ ստանձնել է սեփականատիրոջ իրավունքը: Բայց, ուշացել է… կառավարության մակարդակով հարցն արդեն լուծվել է:
Ինչևէ, ազգովի թևակոխել ենք կարևոր փուլ` ազգի մեծամասնության հոգևոր առաջնորդի հանդեպ պահանջկոտ ենք դարձել: Հանրային պահանջ է ձևավորվել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա հոգևորականները պարտավոր են ապրել ժուժկալ կյանքով և լուծում տալ հանրության կողմից բարձրացվող խնդիրներին: Այսինքն` հիմա պահանջատեր ենք ոչ միայն ՀՀ նախագահի հանդեպ, այլև` հոգևոր իշխանության: Եվ դա հրաշալի է:
Բայց հանգիստ թողնենք Ամենայն հայոց կաթողիկոսին: Առավելևս այն հարցերում, որոնք լուծվում են առանց իր բարձր միջամտության:
Եվ ուրեմն անցնենք «անհարմար» հարցերին: Առաջինը վերաբերում է 1988-ի փետրվարին: Քչերը կհիշեն փետրվարյան այն օրը, երբ տեղի ունեավ գիշերային երթը, որից հետո Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր: Հիեցնեմ այդ հասարակ դրվագը: Մթով երթի գնացինք Երևանով մեկ, բոլորին քնահարամ արինք: Երբ անցնում էինք Պանթեոնի կողքով, վանկարկցինք ընդամենը երկու բառ. «Շիրազ, երդվում եմ…»: Հովհաննես Շիրազին տված երդում էր: Մեծամասնությունը դա ընկալում էր որպես Արցախը ազատագրելու երդում, սակայն դա ավելին էր… Մեր մի մասը այդ երդումը կատարեց իր կյանքի գնով ու այժմ ննջում է Եռաբլուրում: Մյուս մասը դեռ սպասում է կատարելու հերթին:
Երդում տվողները շուրջ 10-15 հազար էին: Դրանց մի մասը դեռ ողջ է: Դրանց մի մասը դեռ ապրում է Հայաստանում: Ու մի մասը դեռ նոր պետք է կատարի իր երդման բանաձևը…
Այսօր` 22 տարի անց, շատ բան է փոխվել: Մենք ենք փոխվել: Ծերացել ենք 22 տարով: Նոր խնդիրների տեր ենք դառել: Բայց մեր տված երդման տերն ու պարտատերն ենք մինչ օրս: Ու դրա զորությամբ այսօր բանակցություններում մեր պետական այրերը պատասխանելու սահմանափակ հնարավորություն ունեն: Դրա զորությամբ չենք էլ հետաքրքրվում, թե ուր է գնում մեր երկրի նախագահը և ինչ է անում այս կամ այն հարցում: Որովհետև գիտենք, որ անհրաժեշտ պահին «ոչ» է ասելու: Ու հենց մոտ օրերս նա պատասխան է տալու բազում անհարմար հարցերի…
Որովհետև գիտենք, որ տեր ենք այդ «ոչ»-ին: Հեշտ է լինել այն երկրի քաղաքացին, որի նախագահը հաստատ տեր է իր համաքաղաքացիների տեսակետին: Ու անհոգ սպասում ենք հերթական «միջոցառմանը», զի գիտենք` մեր հավաքական կամքը տեղ է հասնելու: Եվ ինչպես է դա ձևակերպելու մեր երկրի առաջին դեմքը` դա արդեն իր խնդիրն է: Այսինքն` պետականության ապահովման մինիմումն արդեն կա… Բայց կա նաև դրա շարունակությունը…
Հենց այս պահին լսում եմ Ստամբուլում ապրող Սիբիլ Բեկթորոսօղլու տեսահոլովակը: Երգում է Անիի մասին: Երգում է «զիմ Կիլիկիան»: Մեզ համար սովորական երգեր են, բայց Թուրքիայի պայմաններում դա իսկական պայթյուն է… զի արթնացնում են այն մարդկանց գենետիկ հիշողությունը, ովքեր սերնդե-սերունդ պարտադրված թուրք են գրվում, բայց այդպես էլ թուրք չեն դարձել: Տասնյակ միլիոնավորներ այդ երգերը լսելով իրենք իրենց հարց են տալիս. ո՞վ եմ ես, ո՞վ են իմ նախնիները, ինչպե՞ս պետք է շարունակեմ ապրել…
Ու 80 տարի անց մեր աչքի առաջ կատարվում է մեծն Կոստան Զարյանի կանխատեսումը` որ թուրք գրված տասնյակ միլիոնավորներ իրենց հարց են տալու, թե ով են իրենք և որտեղից են գալիս: Ու արդյունքում սարսափելի գոտեմարտ է լինելու` կռվելու են իրենց ինքնությունը ճանաչածները չճանաչացների հետ: Հայկի ու Բելի ճակատամարտի պես: Հայկի դերում ինքնությանը վերադարձածներն են լինելու, իսկ Բելի դերը կատարելու են հայի բոլոր հատկությունները կրող, սակայն իրենք իրենց թուրք համարող մարդիկ:
Սպասենք այդ ահավոր մարտին: Որի արդյունքում կռվում հաղթող միլիոնավորներ ասելու են` «ես հայ եմ», ու ոչնչացնելու են միլիոններով նրանց, ովքեր դեռևս գերադասելու են իրենք իրենց թուրք համարել…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 11:02Գարնանային սրացումներ` պալատներում և խրճիթներում
- 23:43Քաղաքական մերկապարի նախընտրական առանձնահատկությունները
- 23:39ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը»-2
- 13:27Գագիկ Ծառուկյանի արժանապատվության դասը
- 15:56Էս ցուցանիշով ո՞ւր ես գնում, ընդդիմություն ջան…
- 14:24Մարազմ` քաղաքական և ոչ միայն
- 15:23Ինչո՞ւ է «նյարդայնանում» Ռոբերտ Քոչարյանը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.