Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից առաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:
Դժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:
Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասելի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ, կրիտիկական համարել չի կարելի:
Ընդհակառակը չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը կնախաձեռնի Սարգսյան-Ալիև հանդիպում, հետո նման հանդիպում կկազմակերպեն Ջոն Քերին կամ Բարաք Օբաման, հետո էլ Ֆրանսուա Օլանդը, եթե հավես և հնարավորություն ունենա: Այս ընթացքում, սակայն, Ռուսաստանը կշարունակի զինել Ադրբեջանին, մի քիչ էլ Հայաստանին: Բայց ավելի շատ Ադրբեջանին: Հայաստանցիների արտագաղթը կշարունակվի, ու մենք էլի կկանգնենք հարցի առաջ ի՞նչ անել: Որ առաջիկա շաբաթներին լայնածավալ պատերազմ չի սկսվի, կարծում ենք ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ եթե Ռուսաստանն այս տեմպով շարունակի զինել Ադրբեջանը, և Հայաստանը այս տեմպով շարունակի դատարկվել պատերազմը մի իքս պահի սկսվելու է։ Իսկ այդ պատերազմին պետք է նախապատրաստվել այսօրվանից, որովհետև պատերազմին լիարժեք պատրաստ լինելը պատերազմը կանխելու թերևս միակ տարբերակն է։ Իսկ ժամանակը թուլացնում է մեր պատրաստվածության մակարդակը, ժամանակն աշխատում է մեր դեմ: Գլոբալ խնդիրը, ուրեմն, ժամանակի տրամաբանությունը փոխելն է:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.