Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաև մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաև դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին:
Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձևանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը և գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը և ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը [որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին]՝ վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով:
Պետք է ասպարեզը թողնել մասնագետներին. զինվորականները անշտապ և մանրակրկիտ կմտածեն կանխարգելիչ քայլերի հերթականությունը, ինչի շնորհիվ հակառակորդը երկար ժամանակով, հուսով եմ, կկորցնի ոտնձգություններ կատարելու ցանկությունը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.