Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան լրատվական ծառայությունը: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին:
Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.
1. ՀՀ արդարադատության նախարարության պատրաստած և կառավարության հավանությանն արժանացած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը.
2. ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Մհեր Շահգելդյանի, Լևոն Դոխոլյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը.
3. ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Չնայած բոլոր այս դրական նախաձեռնություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014թ. սեպտեմբերի 29-ին նշել է հետևյալը. «Հարկ է փաստել, որ խնդրահարույց օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի 26.06.14 թվականի դիմումը, որի հիման վրա սահմանադրական դատաքննությունը կսկսվի 2014 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10-ին։ …օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո»:
Իր հերթին էլ ՀՀ արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ասել է. «…այսօր Սահմանադրական դատարանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով համապատասխան գործ, որը, կարծում եմ, առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը քննության կառնի։ Այստեղ կառավարությունը և ԱԺ-ն, ինչ-որ առումով նաև, պետք է սպասեն զարգացումների…»
Խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից նպատակահարմար չէ, որ Ազգային ժողովը սպասի Սահմանադրական դատարանում զարգացումներին և դառնա խնդիրը հրատապ կարգով լուծելու խոչընդոտ: Ավելին, ՍԴ քննության սկիզբը դեռ բավականին հեռու է, իսկ խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ հրատապ: Բացի այդ, հնարավոր և թույլատրելի չէ կանխորոշել Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու վերջնական որոշումները: Չնայած նույնիսկ եթե ՍԴ-ում վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, միևնույնն է, հարցը հետագայում դարձյալ հնարավոր է վերադառնա Ազգային ժողով և լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, շրջանառվող օրենսդրական երեք նախաձեռնությունները, Սահմանադրական դատարանի միջոցով խնդրի լուծման օբյեկտիվորեն երկար ժամկետները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետ է վերցնում իր ՍԴ դիմումը և առաջարկում, որ ԱԺ-ում հարցը ստանա հրատապ կարգավորում՝ վերը թվարկված նախաձեռնությունների շրջանակներում: Այսինքն՝ տվյալ խնդրի կարգավորումը պետք է հրատապ կարգով Սահմանադրական դատարանից տեղափոխել Ազգային ժողով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.